ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կհամագործակցի «Հայփոստ»-ի հետ
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի և «Հայփոստ»-ի միջև համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկման և ազդարարման, ՀՀ ԱԻՆ փրկարարական գործունեությանը վերաբերող ներկայացուցչական դրոշմանիշերի, նամականիշերի և բացիկների ստեղծման գործընթացներում:
Քննարկման արդյունքում կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկման և ազդարարման գործընթացում օգտագործել նաև «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի տեղեկատվական խողովակները, ինչը կնպաստի տեղեկատվության կոնկրետ հասցեատերը հանդիսացող լսարանի ավելի ստույգ թիրախավորմանը և կբարձրացնի բնակչության համար տեղեկատվության հասանելիության մակարդակը:
Կարևորելով այս տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հիշատակման օրը որպես «Դիմակայուն Հայաստան»-ի օր հռչակելու գաղափարի կարևորությունը՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ օրվա խորհուրդն իր արտացոլումը պետք է գտնի նաև համապատասխան նամականիշերի և դրոշմանիշերի միջոցով:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը