Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները Ենթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալ Բենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ «44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ Սարգսյան Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներով Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ 

Ջերմուկն ու հարակից տարածքները մահացու ցիանիդով կթունավորեն, կհարստանան ու կհեռանան

Հասարակություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախապարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը, որի մասին «Լիդիան» ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։

Անդրադառնալով այս սերտիֆիկատին և ընկերության կողմից ներկայացված որակավորման չափանիշներին, երկրաբան Սարգիս Հովելյանը նշեց, որ «Լիդիան» ընկերության ներկայացրած փաստաթղթաշրջանառության մեջ չկա որևէ տող այն մասին, թե քանի տոկոս ցիանացումով է իրականացվելու ոսկու կորզումն, ինչը գերկարևոր հարց է․ «Ամուլսարում ցիանիդով ոսկու կորզումը համարում եմ աղետ այդ տարածաշրջանի համար, քանի որ դեռ անհայտ է մնում, թե ցիանիդի ինչ չափաքանակով են կորզելու ոսկին ապարներից։ Երբ ուսումնասիրում ենք «Լիդիան»-ի ներկայացրած փաստաթղթերը, բաց է մնում հարցը, թե ոսկու կորզումից հետո ինչ է արվելու այդ կուտակված վտանգավոր նյութերի ահռելի խմբաքանակը։  Այդ հսկայական ապարներից կուտակված բուրգը մնալու է։ «Լիդիան»-ը դեռևս չի տալիս նաև հարցի պատասխանը, թե ինչպես է այդ տարածքը մեկուսացնելու, ինպես է մեկուսացվելու տարալվացման տարան, որպեսզի ցիանիդը և առաջացած մյուս թունավոր նյութերը չանցնեն գրունտային ջրերի մեջ: Եթե աղտոտվեցին այդ գրունտային ջրերը, ապա մոտակա բնակավայրերը կթունավորվեն և այս ամենի պատասխանը պետք է տա միայն ու միայն ՀՀ Կառավարությունը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրաբանը։

ԼՈւՐԵՐ.cօm-ը երկրաբանից հետաքրքրվեց Ամուլսարում առկա ոսկու պաշարների մասին։ Հարցին ի պատասխան՝ Հովելյանը նշեց, որ Ամուլսարում ոսկու պաշարները շատ չեն և հանքարդյունաբերության տեսակետից՝ այս սարը կարելի է համարել աղքատ․ «Ամուլսարում առկա է մոտ 300 տոննա ոսկու պաշար, իսկ արծաթինն ավելի շատ է։ Հետաքրքրական է, որ «Լիդիան» ընկերությունը չի բացում փակագծերը նաև, թե ինչ է լինելու արծաթի պաշարների հետ։ Ոսկին հանելու են, թողնեն-գնան։ Տաս տարի են ընդամենն այդ հանքը շահագործելու, որից հետո Հայաստանի իշխանություններին թողնելու են խիստ վտանգավոր և թունավոր ապարներով ժայռեր։ Մահացու ցիանիդով կթունավորեն Ջերմուկն ու հարակից տարածքները և 10 տարի անց կհեռանան»,-ասաց Հովելյանը։

Երկրաբանն անդրադարձավ նաև ցիանիդից ոսկին կորզելու համար իրականացվող տարալցման գործընթացին՝ նշելով, որ տարալցման հրապարակը գտնվում է մեկ-երկու կիլոմետրից հեռու բնակավայրերից․ «Ո՞վ է հսկելու, որ մոտակա բնակավայրերում ապրող երեխայի համար այդ թունավոր նյութերով լցված հրապարակը անհասանելի լինի։ Ի՞նչ է՝ «Լիդիան»-ն ամեն անկյունում պահակ է կանգնեցնելո՞ւ։ Ցիանիդը խիստ մահացու է մարդու կայնքի համար, էլ չեմ խոսում էկո միջավայրի և կենդանական աշխարհին հասցվող վնասների մասին»,-նշեց երկրաբանը։ 

Աղավնի Սուքիասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները
Ամենադիտված