Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Ինչ է իրականում կատարվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի շուրջ

Վերլուծական
Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում էր գտնվում ՎիվասՍելլ ՄՏՍ-ի 99.9 տոկոս բաժնետոմսերի վաճառքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ից հանրությանը շտապեցին հանգստացնել, հայտնելով, որ փոփոխություն է տեղի ունեցել միայն ընկերության բաժնետերերի շղթայում և գործարքը ծառայությունների վրա ազդեցության չի ունենա: Մասնավորապես՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 99.99%-ը պատկանում էր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ 0.01%-ը՝ Պավել Մաշարովին ու Արտյոմ Վասիլեւին, հանդիսանալով միջանկյալ օղակ, պարզապես հանվել է բաժնետերերի շղթայից՝ այդպիսով ապահովելով փաստացի բաժնետերերի հետ առավել արդյունավետ աշխատանքի կազմակերպման հնարավորություն: Շատերը, առանց խորանալու խնդրի էության մեջ, փորձեցին բաժնետոմսերի վաճառքը կապել Ռալֆ Յիրիկյանի՝ Հայաստանից հեռանալու, իշխանությունների հետ լեզու չգտնելու հետ: Զուգահեռներ անցկացվեցին «Օրանժ Արմենիա»-ի ճակատագրի հետ: Միանգամից ասենք, որ այս վարկածն ավելի քան անհեթեթ է, քանի որ Յիրիկյանը մշտապես ցուցադրաբար հեռու է մնացել քաղաքական գործընթացների մեջ ներքաշվելուց, այդ իսկ պատճառով՝ իշխանությունների հետ պարզապես կիսելու ոչինչ չունի: Այդ դեպքում ի՞նչ է կատարվում ՎիվաՍել–ՄՏՍ-ում և ի՞նչ նպատակ է հետապնդում կայացրած որոշումը: Ըստ էության, բաժնետիրոջ փոփոխություն հայաստանյան դաշտի համար իրականում էլ տեղի չի ունեցել, փոփոխվել է միայն բաժնետեր ընկերությունը` Aramayo Investments Limited-ը եկել է փոխարինելու Վիրջինյան Կղզիներում գրանցված International Cell Holdings LTD-ին, ասել է թե՝ մի օֆշորից բաժնեմասը տեղափոխվել է մեկ այլ օֆշոր՝ բրիտանական Վիրջինյան կղզիներից` Լյուքսեմբուրգ: Արդյունավետ կառավարում ապահովելու նպատակով օտարված օղակը «Կ-Տելեկոմ»-ն է, որը, հիշեցնենք՝ «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի դուստր ընկերությունն էր: Վերջինս մինչեւ հիմա էլ Ղարաբաղի բջջային կապի գլխավոր օպերատորն է: Իսկ ինչո՞ւ որոշում կայացվեց ազատվել «Կ-Տելեկոմ»-ից:
  
2007-ին ՌԴ "Мобильные ТелеСистемы" ԲԲԸ-ն (МТС) ձեռք էր բերել «Ղ-Տելեկոմ»-ի բաժնետեր International Cell Holding ltd-ի 80% բաժնեմասը: Գործարքն արժեցել էր 310 մլն եվրո, ներառյալ 50 մլն եվրո, որը պետք է վճարվեր 2008-2010թթ., եթե «Ղ-ՏԵԼԵԿՈՄ»-ն արդարացներ սպասված շահույթը և իրականացներ առաջադրված նպատակները: Ռուսական MTC-ը նաև 140 մլն եվրո վարկ էր տրամադրել հայաստանյան «ՎիվաՍել»-ին՝ պարտքերի մարման և ներդրումային ծրագրի ֆինանսավորման համար: Մնացյալ 20%-ի վերաբերյալ կամավոր համաձայնություն էր կնքվել՝ հետագայում պարտքի դիմաց դրանք ձեռք բերելու հնարավորությամբ: Համաձայն МТС-ի հաշվետվության, 2018 թվականի ավարտով վերջանում է նաև վարկային համաձայնագիրը: International Cell Holding ltd-ի 20 %-ը մինչ օրս տնօրինում է լիբանանյան «Fattouche Group»-ը:
 
Սակայն շատ ավելի հետաքրքիր է այն, թե ովքեր են ռուսական «МТС»-ի տերերը: Համաձայն «МТС»-ի կայքի տվյալների՝ ընկերության բաժնետոմսերի 51.5%-ը պատկանում է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիային (АФК «Система»): «МТС»-ի մնացյալ 48.5% բաժնեմասը ազատ շրջանառության մեջ է: 1993 թվականին ստեղծված «Սիստեմա» ԲՖԿ-ն Ռուսաստանի խոշորագույն հոլդինգներից է, որն ընկերություններ է միավորում հեռուստահաղորդակցման, տեխնոլոգիաների, ապահովագրության, անշարժ գույքի, մանրածախ առևտրի, մեդիայի, բանկային հատվածի և բժշկության ոլորտներում։ 2009թ.-ից «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով նաև բաժնեմաս ունի այնտեղ: Օրերս ռուսական «Սիստեմա», ինչպես նաև «Ռոսնեֆտ», «Բաշնեֆտե» ընկերությունների և Բաշկիրիայի միջև հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո՝ առաջինը, լրացուցիչ ռեսուրսների կարիք ունենալով, որոշել է ազատվել պակաս արդյունավետ հայկական ակտիվից: Բացի այդ՝ նախօրեին Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել էր ԱՖԿ «Սիստեմա և ՄՏՍ ընկերությունների երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշն օտարերկրյա և ազգային արժույթով՝ «BB» մակարդակում, «բացասական» կանխատեսումով:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված