Եթե պարտվենք Հայաստանի հավաքականից, ավելի լավ է՝ հայրենիք չվերադառնանք. ադրբեջանցի ֆուտբոլիստ
Սպորտ
Ադրբեջանական «Գաբալա»-ի ավագ Ջավիդ Հուսեյնովը խոսել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի հետ հավանական խաղի մասին:
Մտածե՞լ եք այն մասին, որ եզրափակչում հնարավոր է՝ խաղաք Հայաստանի դեմ հարցին ֆուտբոլիստը պատասխանել է.
«Դեռ վաղ է այդ մասին խոսել, սակայն եթե այդ խաղը կայանա, ապա դա կյանքի հանդիպում կլինի: Նման խաղ ունեցել եմ պատանեկան հավաքականի կազմում: Միշտ մտածում էինք, որ եթե պարտվենք, ավելի լավ է՝ հայրենիք չվերադառնանք: Այդպես կլինի նաև այս դեպքում, եթե նման հանդիպում կայանա»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է azerisport.com-ը:
Հիշեցնենք, որ D դիվիզոնում ընդգրկված Հայաստանի հավաքականը խմբային փուլում ուժերը կչափի Լիխտեյնշտեյնի, Ջիբլարթարի և Մակեդոնիայի հավաքականների հետ:
Ադրբեջանի մրցակիցները կլինեն Մալթան, Կոսովոն, Ֆարեյան Կղզիները:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան