Թիերի Անրին՝ Հենրիխ Մխիթարյանի երկրպագու
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին Խոսել է լոնդոնյան թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև ֆուտբոլիստների փոխանակման՝ Սանչես-Մխիթարյան գործարքի մասին և նշել, որ հայ կիսապաշտպանը բարձրակարգ ֆուտբոլիստ է:
«Ինչ վերաբերում է Սանչես-Մխիթարյան փոխանակմանը՝ կասեմ, որ ես Մխիթարյանի մեծ երկրպագուն էի, երբ նա խաղում էր Դորտմունդում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ամեն ինչ այնքան էլ հաջող չէր:
Մխիթարյանը համապատասխանում է լոնդոնյան թիմին: Ֆուտբոլիստն ու ակումբը նույն կերպ են սիրում ֆուտբոլ խաղալ: Ժամանակը ցույց կտա, թե ֆուտբոլիստների փոխանակման հարցում ով էր ավելի ճիշտ: Մխիթարյանը նախկինի պես հիանալի խաղացող է»,- Անրիի խոսքը մեջբերում է Express-ը:
Նշենք, որ Մխիթարյանն էլ իր հերթին՝ Անրիին համարում է «Արսենալ»-ի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան