«Բարսելոնա»-ն իր առաջին պարտությունը կրեց առաջնության այս մրցաշրջանում (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Բարսելոնա»-ն 4:5 հաշվով պարտվեց «Լևանտե»-ին:
Սա կատալոնացիների առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում:
Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Էմանուել Բոատենգը (9', 30', 49'), դուբլի հեղինակ դարձավ Էնիս Բարդին (46', 56'):
«Կապտանռնագույնների» կազմում երեք գոլ խփեց Ֆիլիպե Կոուտինյոն (38', 59', 64'), 74-րդ րոպեին էլ Լուիս Սուարեսը անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն ժամանակից շուտ ապահովել էր չեմպիոն տիտղոսի կոչումը:
Լուսանկարը` As-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում