Հյուսիսային Կորեան սկսել է Փհունգերի միջուկային զինավարժարանի փակումը (տեսանյութ)
ՏեսանյութերՀյուսիսային Կորեան սկսել է Փհունգերի միջուկային զինավարժարանի փակումը, որի արարողությունը նախատեսված է մայիսի 23-25-ը։ Այս մասին հաղորդում է ամերիկյան 38North կայքը՝ վկայակոչելով մայիսի 7-ին արված լուսանկարները։
38North-ը գրում է՝ «Մայիսի 7-ի արբանյակային լուսանկարները համոզիչ ապացույց են, որ փորձարարական զինավարժարանի ապամոնտաժումը ընթանում է ամբողջ թափով»։
Պարբերականը հաստատում է, որ քանդվել են շահագործման աջակցության համար նախատեսված մի քանի շենքեր։ Նաեւ ապամոնտաժվել են վագոնիկների ռելսերը։
Մի քանի նշանակալի շենքեր՝ հրամանատարական կենտրոնը եւ վարչական աջակցության շենքը չեն քանդվել։ Բաց են մնում թունելների մուտքերը։ Հավանական է, որ փակման արարողությանը ներկա կգտնվեն միջազգային լրագրողները եւ այդ ժամանակ պայթյունի միջոցով կփակվեն բոլոր թունելները։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը