Ադրբեջանցիները սպասում են. եթե Հայաստանում կոլապս լինի, վտանգն արցախյան ճակատում կմեծանա. Իսկանդարյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ ադրբեջանցիները սպասում են, թե ինչ տեղի կունենա Հայաստանում։ Եթե որոշակի կոլապս լինի պաշտպանական համակարգում, ապա վտանգը կարող է մեծանալ:
«Ընդհանրապես դա զինվորականների սովորական աշխատանք է՝ այսպիաի անսպասելի իրադարձություններում տեխնիկան մոտեցնել սահմանին, հետևել այն երկրի իրադարձություններին, որը որպես թշնամի ես ընկալում, իսկ Ադրբեջանում Հայաստանն ու Արցախը որպես թշնամի են ընկալվում, ավելին՝ որպես մեկ մարմին։ Այո՛, վտանգ կա, մենք չենք կարող ասել, որ 1994 թվականից սկսած այդ վտանգը չի եղել»,- ասում է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը ղարաբաղյան ճակատում լիովին պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի:
Ի դեպ, այս մասին տեղեկացնում է ռուսական Независимая газета-ն՝ հավելելով, որ Բաքուն արձագանքում է Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին:
Տեսանյութն՝ 1in.am-ի


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը