Տեղացած կարկուտը միլիարդների վնաս է հասցրել. նոր Կառավարությունը հրատապ քայլեր պետք է ձեռնարկի
Քաղաքական«Կարկտահարության հետևանքով կա 20-80 տոկոս մշակովի հողատարածների վնասում: Արմավիրի մարզում, նախնական գնահատականներով, կան մինչև հիսուն տոկոս վնասված այգիներ: Կարծում եմ՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կունենանանք հստակ պատկերը, թե ինչ չափի վնաս է հասցրել կարկուտը»: Այս մասին այսօր գործադիրի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց Գյուղնախարար Խաչատրյանը և հայտնեց, որ միլիարդների վնաս է հասցրել օրերս տեղացած կարկուտը գյուղացիներին:
Նախարարի դիտարկմանն ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարող ենք արձանագրել, որ հակակարկտային էֆեկտիվ լուրջ սիստեմ չունենք, տարօրինակ է, որովհետև ասվում էր, որ այս հարցում պետք է լուրջ փոփոխություններ ունենանք, որը, սակայն, տեղի չի ունեցել և նշեց, որ պետք է աջակցել, որ հակակարկտային ցանցերի արտադրությունն օր առաջ սկսվի:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ մենք լրջագույն խնդիր ունենք նաև գյուղացիական վարկերի հետ կապված: Վարչապետը նշեց, որ երեկ ԿԲ նախագահի հետ քննարկում են ունեցել և առաջիկայում հնարավորինս արագ պետք է գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը