«Եթե իմ նախորդ աշխատանքը չօգնի, չի էլ վնասի». Աշոտ Հակոբյան (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ մայիսի 17-ին, լրագրողները Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեցին՝ արդյոք արդեն պատկերացում ունի՞ առկա խնդիրների մասին, որոնք դեռևս չեն լուծվել:
Նորանշանակ նախարարան ասաց, թե իրեն աստիճանաբար ներկայացվում են ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ նաև «Հյուսիս-հարավ»-ին վերաբերող հարցերը. «Երեկ էլ ընդունեցինք տաքսու վարորդներին, ասացինք, որ գրավոր իրենց բոլոր խնդիրները ներկայացնեն: Այս պահին Տրանսսպորտի նախարարությանը վերաբերող խնդիրների մի մասը քաննարկման փուլում է, մյուս մասը՝ ծրագրվում է, որ պետք է քննարկվի: Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրին վաղն եմ ծանոթանալու: Ոլորտը մեծ է, հնարավոր չէ 3 օրվա ընթացքում այդքան մեծ ծրագրերը ուսումնասիրել»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով հարցին, թե մտահոգություններ կան, որ նախկինում նախարարը ՀՔԾ պաշտոնյա է եղել, տրանսպորտի հետ որևէ կապ չի ունեցել, Աշոտ Հակոբյանն արձագանքեց. «Եթե իմ նախորդ աշխատանքը չօգնի, չի էլ վնասի»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)