Մադուրոն վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում (տեսանյութ)
Տեսանյութեր«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ստանալով ավելի քան 5.8 միլիոն ձայն (մոտ 68 տոկոս), հաղթել է երկրի ղեկավարի ընտրություններում:
Ազգային ընտրական խորհրդի նախագահ Տիբիսայ Լուսենան հայտնել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 46.01%-ը: Նրանցից 5.823.718-ը քվեարկել է Մադուրոյի, 1.820.522-ը՝ ընդդիմադիր թեկնածու Էնրի Ֆալկոնի, 925.000-ը՝ Խավյեր Բերտուչիի օգտին:
Նշենք, որ մինչև 2025 թվականը Մադուրոն մնում է պետության ղեկավարի պաշտոնում:
Հայտնի է, որ Ֆալկոնը հրաժարվել է ճանաչել ընտրությունների վերջնական արդյունքները՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Նա նաև հայտնել է, որ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել հազարավոր խախտումներ:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»