Հունաստանում ծեծի են ենթարկել Սալոնիկիի 75-ամյա քաղաքապետին (տեսանյութեր)
ՏեսանյութերThe Washington Post-ը հայտնում է, որ Հունաստանում ծեծի են ենթարկել Սալոնիկիի քաղաքապետ, 75-ամյա Յանիս Բուտարիսին, ով մասնակցում էր Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առնչությամբ կազմակերպված միջոցառմանը։ 75-ամյա քաղաքապետին է մոտեցել մոտ 10-12 մարդ՝ պահանջելով հեռանալ միջոցառման անցկացման վայրից: Երբ քաղաքապետը հրաժարվել է, նրան գցել են գետնին և սկսել ծեծել: Գլխի, մեջքի և ոտքերի վնասվածքներով քաղաքապետին տեղափոխել են հիվանդանոց։
Նշվում է՝ Սալոնիկիի քաղաքապետը Հունաստանի և Թուրքիայի մերձեցման կողմնակից է և հայտնի է իր բացահայտ հակաազգայնական դիրքորոշմամբ:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հարձակվողներին «ծայրահեղ աջակողմյան ավազակներ» է անվանել, որոնք «վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ իրենց արածի համար»:
Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»