14 հոգևորական է հեռացվել պաշտոնից սեռական ոտնձգությունների համար (տեսանյութ)
Տեսանյութեր24Horas պորտալը տեղեկացնում է, որ Չիլիի Ռանկագուա քաղաքում միանգամից 14 հոգևորական է հեռացվել պաշտոնից՝ սեռական բնույթի հանցագործությունների մեջ ներգրավվածության կասկածանքով:
Ռանկագուայի թեմում նշել են․ «Սահմանափակվել են 14 քահանայի ծառայողական լիազորությունները: Նրանք գործողություններ են իրականացրել, որոնք կարող են հանցագործություն համարվել թե՛ քաղաքացիական, թե՛ կանոնական ոլորտներում»։
Ավելի ուշ Չիլիի բոլոր 34 եպիսկոպոսները, որոնք մայիսի 15-17-ը Վատիկանում մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումներին, հրաժարականի դիմում են ներկայացրել նրան, ինչի պատճառը մանկապղծության համար մեղադրված երկրի հոգևորականների շուրջ ծագած սկանդալն է:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»