Ջենիֆեր Լոպեսին ու Ալեքս Ռոդրիգեսին «բռնացրել են» Մայամիում (տեսանյութ)
ՏեսանյութերՋենիֆեր Լոպեսը ոչ միայն տաղանդավոր երգչուհի և գեղեցկուհի է, այլ նաեւ հաջողակ ձեռներեց։ 48-ամյա երգչուհին NBC ալիքի «World of Dance» պարային շոուի պրոդյուսերն է։ Առաջին եթերաշրջանն այնքան հաջող է անցել, որ հեռուստաալիքն այն երկրորդ եթերաշրջանով է շարունակել, իսկ ժյուրիի անդամները, այդ թվում Ջեյ Լոն, Ջեննա Դյուեն Տատումը, Դերեկ Հյուն ու Ne-Yo-ն, նոր եթերաշրջանի թրեյլերում պարային մենամարտ են կազմակերպել։
Ելույթ ունենալու համար Ջեյ Լոն պետք է մշտապես մարզվի ու լավ մարզավիճակ պահպանի։ Ու այդ գործում 48-ամյա երգչուհու լավագույն օգնականը, հաստատ, Ալեքս Ռոդրիգեսն է եղել։ Զույգը ուղևորվել է Trufision Gym, որտեղից դուրս գալու պահին հայտնի երգչուհու վրա «գրոհել են» նրա երկրպագուները։ Բնականաբար՝ պահանջելով սելֆի անել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)