Բագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեց Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 13-ին Բանակին թողել ենք միայնակ, ինչ լինի, ասում ենք՝ բանակն ա մեղավոր, քրեական ենթամշակույթն ա պատճառը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Փրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին (Լուսանկարներ) ԱԺ-ում լարված իրավիճակ է ստեղծվել․ պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճից Փաշինյան․ Արմեն Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք, նա մերժել է Մորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ Երեւանում #ՈՒՂԻՂ. Փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ Աժ-ում Խոշոր հրդեհ՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում․ հրշեջներն ու պարեկները կանխել են կրակի տարածումը Հայաստանը պատրաստվում է ընդլայնել գյուղմթերքի արտահանման շուկաները․ Պապոյան Հայտնի է՝ որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ-2027»-ը 

Լեվոն Տեր-Պետրոսյանը հրապարակում պատասխանեց 40 հարցի

Վերջին լուրեր

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի Դաշնությունում ընթացող վերջին իրադարձությունները, մասնավորապես` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջադրումը առաջիկա նախագահական ընտրություններին: Որքանո՞վ ՌԴ ներքաղաքական զարգացումները կազդեն ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա եւ ինչպիսի՞ն կլինի այդ ազդեցությունը:

- Գիտեք ինչ, ես ինձ Ռուսաստանի փորձագետ համարել եմ մինչեւ  1998 թվականը եւ սերտորեն համագործակցել եմ Ռուսաստանի հետ, անձամբ Ելցինի հետ: Համագործակցել ենք անկախ պետությունների համագործակցության շրջանակներում: Խնդիրները ընդհանուր էին, եւ մենք ընդհանուր էինք դրանք լուծում: Ես հավասարապես ճանաչում էին ե°ւ Հայաստանը, ե°ւ Ռուսաստանը: Ես այն ժամանակ կարող էի ճշգրիտ գնահատել ե°ւ Հայաստանի,  ե°ւ Ռուսաստանի  իրադարձություններն ու, առհասարակ,  քաղաքականությունը: Դժբախտաբար անցել է 15 տարի, եւ ես հիմա ինձ թույլ չեմ տա գնահատել Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որովհետեւ դա ոչ միայն քաղաքական առումով կոռեկտ չի լինի, այլ նաեւ այդ ամենը ինձ չի հետաքրքրում: Եթե ես ճշմարտությունը գիտենայի, համոզված լինեի, որ իմ դատողությունները, իմ գնահատականները ճիշտ են, ես կարտահայտվեի: Բայց ես այն վերլուծագանգերի նման չեմ, որոնք գիշեր-ցերեկ վերլուծություններ են թխում, գուշակություններ են անում, հետո էլ` դրանցից եզրակացություններ են հանում: Այդպիսի անլրջություն ինձանից մի սպասեք: Բայց մի բանի մասին կարող եմ խոսել` ինչպես կարող են ազդել Ռուսաստանի իրադարձությունները Հայաստանի վրա: Ինձ թվում է բացարձակապես չեն ազդելու: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները արդեն ստրատեգիական, կայացած եւ ֆունդամենտալ հարաբերություններ են, եւ իշխանության փոփոխությունը որեւէ ազդեցություն չի ունենա այդ հարաբերությունների վրա:

Մի առասպել կա, եւ միայն դրա մասին կարելի է խոսել, եւ  գիտեմ, որ այդ թեման հենց դրա համար է Հայաստանում հետաքրքրություն առաջացրել: Մտավախություն կա` հանկարծ այնպես չստացվի, որ  Մեդվեդեւ-Պուտին փոխատեղումները Հայաստանում  օրինակ ծառայեն: Հանկարծ այնպես չստացվի, որ երկու հոգու կողմից` այդպիսի փոխատեղումներով, որքան հնարավոր է երկար պահեն իշխանությունը Հայաստանում: Ռոբերտ Քոչարյանը շշուկներով, իր շրջապատի միջոցով խոսակցություններ է տարածում է, թե ինքը Պուտինի մարդն է, որ ինքը լավ թիկունք ունի Ռուսաստանում: Հիմա, որ Պուտինը եկավ Մեդվեդեւի փոխարեն` արդեն  վերջ` Սերժը վերջացավ, եւ հիմա նորից սկսում է Ռոբերտի դարաշրջանը: Գուցե ինքը հավատում է այս բաներին, բայց ես էլ ուզում եմ ձեզ ասել` մենք էլ լուսնի վրա չենք ապրում: Մենք էլ Մոսկվայում հարաբերություններ եւ կապեր ունենք: Մենք շատ լավ գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան հենարանները փուչ են, բացարձակապես փուչ են: Այս մարդը 3 տարի շարունակ  չափչփում է Մոսկվայի պետական գերատեսչությունների երորդական կարգի պաշտոնյաների դռները` իր մասին ինչ-որ բարենպաստ կարծիք ձեւավորելու համար: Նա երբեք չի հասնում ավելի բարձր պաշտոնյաների կամ քաղաքականության մեջ որոշումներ կայացնող անձանց: Մոռացեք այս փուչ առասպելը: Քոչարյանը Մոսկվայից գալիս է Երեւան, հավաքում է միամիտ օլիգարխներին ու նրանց շշուկով բացատրում է, թե, գիտեք` ՙՄոսկվայում իմ բոլոր հարցերը լուծված են, գիտեք` ես ինչ կապեր ու ազդեցություններ ունեմ, ես իմ հարցերը լուծեցի-պրծա, Լեւոնն էլ պրծավ, Սերժն էլ պրծավ, ազգն էլ պրծավ՚: Իմանալով այդ մարդուն` ես գիտեմ, որ սա միայն հնարովի  չէ, նա այս մասին այնքան է ասում, որ արդեն կամաց-կամաց ինքն էլ է սկսում հավատալ իր ստերին: Շնորհակալություն:

 - Ի՞նչ գրքեր եք կարդացել վերջին շրջանում եւ ո՞ր ֆուտբոլային թիմին եք երկրպագում:

- Ուզում եմ ասել, որ ես Ժյուլ Վեռնը կարդացել եմ 11 տարեկան հասակում: Սա մեկ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է ասեմ, որ ես ուրիշ զբաղմունք չունեմ` այգեգործություն, միտինգ-միտինգ, ընթերցանություն եւ մեկ էլ` թոռներիս հետ գզվռտոց: Սա է: Իմ կարդացած վերջին գրքերը քաղաքականության, պատմության, փիլիսոփայության, սոցիոլոգիայի մասին են: Բայց ինձ թվում է  հարց տվողը դա նկատի չուներ, որովհետեւ այս դեպքում դա իմ աշխատանքն է: Կարծում եմ նա նկատի ուներ գեղարվեստական գրականությունը: Ես աշխատում եմ չկտրվել գեղարվեստական գրականությունից: Այս ընթացքում էլ, երբ տուն եմ գնում, աշխատում եմ մի քանի էջ կարդալ, եթե չկարդամ` չեմ կարող քնել: Աշխատել եմ լրացնել որոշ բացեր, որովհետեւ նախագահ եղած տարիներին այնքան էլ ժամանակ չունեի շատ կարդալու համար: Հետո զբաղվեցի գիտական աշխատություններով` նկատի ունեմ Խաչակիրների մասին աշխատությունը: Գիտեք նաեւ, որ չէի կարող նորություններին չհետեւել: Վերջին չորս ամսվա ընթացքում համակարգված կարդացել եմ ամբողջ Մարկեսը, այն, ինչ բաց էի թողել: Սարամագո. նա ինձ համար մեծագույն հեղինակներից է: Վառլամ Շառլամով. չգիտեմ լսել եք, թե՞ ոչ, բայց նա մի փայլուն, բարձրակարգ մտավորական է, որը գիտական լեզվին տիրապետում է անթերի, լավ գրող է: Մեկի մասին էլ կարող եմ ասել, որ հանճարեղ է, բայց քիչ ծանոթ հեղինակ է: Նրան  ավելի շատ ծանոթ են Ռուսաստանի էլիտար շրջանակները, եւ հիմա նոր-նոր է նա դառնում հրապարակային, հայտնի անուն: Ի պատիվ մեզ` պետք է ասեմ, որ կես հայ է, մոր կողմից. Սերգեյ Դովլաթով: Գերագույն գեղարվեստական հաճույք են պատճառում նրա ստեղծագործությունները: Կարդացել եմ ծայրից ծայր, ամբողջը, ինչ հրապարակված է: Կարդացել եմ Վոյնովիչ.  հրաշալի ստեղծագործություններ ունի` հուշերը, գրական դիտարկումները եւ այլն: Սեղանիս վրա կան շատ գրքեր, որոնք դեռ պետք է կարդամ:

Ինչ վերաբերում է ֆուտբոլին. այս պատմությունը մի անգամ պատմել եմ, բայց ձեզանից շատերը չեն լսել:  Հայաստանում ֆուտբոլի պաշտոնական մրցամարտ էր Իսպանիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ: Չեմ հիշում 94-95 թթ. էին` աշխարհի կամ Եվրոպայի առաջնության փուլերից մեկն էր: Մենք նստած դիտում էինք այդ խաղը, եւ մեզ Հայաստանի հավաքականի մարզիչը խնդրեց, որ իջնենք հանդերձարան եւ ողջունենք  իսպանական թիմի ղեկավարությանը: Իսկ կարգն այնպիսին է, որ հանդերձարան մտնել չէր կարելի: Ընդմիջմանը ոչ մի կողմնակի մարդ չէր կարող գնալ եւ մտնել այնտեղ` նախագահ լիներ, թե այլ մարդ: Ղեկավարությունը դուրսն էր` շքամուտքի մոտ: Գնացինք նրանց ողջունեցինք, բայց շուրջբոլորը լրագրողներ էին` իսպանացիներ եւ հայեր: Իսպանացի լրագրողներից մեկը ինձ մոտեցավ եւ հարցրեց` պարոն նախագահ, ձեր կարծիքով ինչպե՞ս կավարտվի այս խաղը: Ընդմիջում էր. դեռ հաշիվը 0:0 էր: Ես անմիջապես պատասխանեցի`  Հայաստանը հաղթելու է 5:0 հաշվով: Այս լրագրողը շփոթվեց. դե անհարմար զգաց, մտածեց նախագահի հետ է խոսում` ինչպե՞ս կարող է առարկել: Ասաց` պարոն նախագահ, բայց ախր սա Իսպանիայի թիմն է` աշխարհի ամենահզոր թիմերից մեկը, դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ Հայաստանը 5:0 հաշվով կհաղթի: Ասացի գիտեք ինչ, եթե չհաղթի, ավելին` թեկուզ 5:0 պարտվի, դուք կգնաք տուն եւ ձեր թերթերում կգրեք` Հայաստանի Հանրապետության նախագահը  ֆուտբոլից բան չի հասկանում:

Ես սիրում եմ ֆուտբոլ, բայց անորակ ֆուտբոլ չեմ նայում: Միայն ամենաորակյալ թիմերի խաղերն եմ նայում` ՙՄանչեստր Յունայթետ՚, ՙԼիվերպուլ՚, իհարկե` ՙԲարսելոնա՚, իհարկե` ՙՌեալ՚ Ժամանակին շատ էի հավանում ՙԱրսենալը՚, բայց Անրիի դուրս գալուց հետո շատ թուլացան: Բայց այս բոլորի հետ մեկտեղ… Բար-սե-լոնա, Բար-սե-լոնա:

- Ինչո՞ւ հրապարակում չեն  վճռական գործողությունների կոչ անողները` Սեֆիլյանը,  Խզմալյանը,  Արարատ Զուրաբյանը,  Քոքոբելյանը, Արզումանյանը, Ռուբինյանը:

- Մի քիչ անհրամար է, որ ես խոսեմ իմ ընկերների մասին: Իրենք հիմա այստեղ չեն, եւ դա իրենց ընտրության հարցն է: Այդ հարցը իրենց պետք է ուղղեք: Մի բան ասեմ` ինչ-ինչ պատճառներով նրանք խռովել են կամ ինձանից, կամ Լեւոն Զուրաբյանից, կամ Կոնգրեսից: Նորմալ է, քաղաքական երկարատեւ պայքար է, ծանր աշխատանք. մի մասը չի դիմանում, մի մասը անկեղծորեն համաձայն չէ Կոնգրեսի ղեկավարության գծին: Սա էլ եմ ես նորմալ համարում: Ինձանից էլ կարել է խռովել, Լեւոն Զուրաբյանից էլ. ես էլ եմ մեկ-մեկ Զուրաբյանից նեղանում: Բայց  հիմա այստեղ հավաքված է ժողովուրդը: Նշանակում է այդ մարդիկ ժողովրդից են խռովել: Այ էս մի բանը ես չեմ կարող հասկանալ: Ինչ ուզում եք ինձ արեք` ես էլ մուսալեռցի եմ, կողով մարդ եմ եւ չեմ հասկանալու: Ինչքան ուզում եք ինձանից խռովեք, Կոնգրեսից խռովեք: Ոչ ոք իրավունք չունի խռովելու ժողովրդից:

Աննա (մանկավարժ) - Այսօր դուք եւ ձեր շրջապատը շրջում եք ժողովրդի մեջ, շփվում եք նրա հետ ազատ, ականջալուր եք լինում նրա խնդիրներին: Իշխանության գալուց արդյո՞ք կշարունակեք նույն ձեւով, թե՞ կպատսպարվեք Բաղրամյան 26-ի, Ազգային ժողովի, Կառավարության դռների հետեւում`  մեկուսանալով ժողովրդից:

- Ես չեմ կարող ձեզ խաբել, դեմագոգիա անել, պոպուլիզմով զբաղվել: Դուք Հավելին ճանաչում եք:  Նա աշխարհում հայտնի դիսիդենտներից էր, որը հետո բանտ ընկավ, հետո դարձավ Չեխոսլովակիայի նախագահ: Երբ Չեխոսլովակիան իր լայնախոհության արդյունքում խաղաղ անջատվեց` նա մնաց Չեխիայի նախագահ: Մի անգամ նա անկեղծացել է` ասելով. ՙԵրբ ես դիսիդենտ էի, պայքարում էի իշխանության դեմ, շարունակ գրգռվում էի այդ   նախագահների, կենտկոմի քարտուղարների լիմուզիններից, մոտոցիկլետներից, նրանց պահապանների տեսքից: Բայց ասում է, երբ ես դարձա նախագահ, հանկարծ երկու ամիս հետո հայտնաբերեցի, որ ես էլ նույն բանն եմ անում:  Բանից պարզվում է, որ շատ բաներ մենք դրսից այլ կերպ ենք ընկալում՚: Ինչ կուզեք ասեք` աշխարհի բոլոր նախագահները մեկուսացած են ժողովրդից: Մեծ երկրներում հսկայան անվտանգության աշխատակիցներ կան, որովհետեւ  դա քաղաքական խնդիր է: Ցանկացած նախագահի դեմ արված ցանկացած քայլ կարող է  մեծ բարոյական հարված լինել ժողովրդի համար: Միացյալ նահանգները մինչեւ հիմա Քենեդու սպանության հոգեբանական մեղքի զգացումից չեն կարողանում ազատվել: Բայց Ամերիկան հզոր եւ կազմակերպված պետություն էր, եւ որքան էլ ցավալի ու ողբերգական լիներ նախագահի հետ կատարվածը, այն չէր կարող սասանել այդ երկրի հիմքերը: Բայց պատկերացրեք մի քիչ ավելի թույլ եւ անկայուն պետություն. ցանկացած այդպիսի քայլ, պարզապես կարող է շրջել քաղաքականության ընթացքը, անգամ շրջել պատմության ընթացքը: Դժբախտաբար այդպես է: Օբաման, Սարկոզին, Մերկելը, այո°, չեն կարող շրջել ժողովրդի մեջ, բայց այդ երկրները ազատ երկրներ են, եւ ձեւեր կան ժողովրդի հետ շփվելու: Հեռուստատեսությամբ կարող եմ դիմել ժողովրդին, հանդիսությունների, մեծ տոնախմբությունների ժամանակ նրանք մոտենում են առաջին շարքում կանգնած կամ նստած մարդկանց, ողջունում են, ձեռք են սեղմում: Ուրիշ ձեւ չկա: Սա վերբերվում է նախագահին, վարչապետին եւ ուժային կառույցների որոշ ղեկավարների` դատախազ, բանակի հրամանատար եւ այլն: Նրանք պաշտպանված պետք է լինեն, որովհետեւ  պայքարում են հանցավորության դեմ եւ սովորաբար ունենում են հազարավոր թշնամիներ: Մշտապես կարող են վտանգի ենթարկվել: Իսկ շատ երկրներում նախարարները, պաշտոնյաները ազատ շրջում են ժողովրդի մեջ: Շվեդիայում կար մի իդեալիստ նախագահ, որը  վարչապետ եղած ժամանակ կնոջ հետ երեկոները գնում էր կինո: Դժբախտաբար այդ այցելություններից մեկի ժամանակ էլ սպանվեց:

- ՙԱրմնյուզ՚ TV. Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցելության ժամանակ նստացույցերը շարունակվելո՞ւ են:

- Ես կարծում եմ, որ եթե Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցելության ժամանակ ցույցերը ոչ միայն այստեղ շարունակվեն, այլ նաեւ շատանան ու մեծանան, նա միայն կուրախանա, որովհետեւ դա կհամարի ֆրանսիական մեծ հեղափոխության ամենադրական հետեւանքներից մեկը:  

- Ինչպե՞ս եք գնահատում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի վերջին հայտարարությունը  ձեր նախագահության տարիների վերաբերյալ:

- Գիտեք, ես չեմ ուզում շատ ծավալվել: Ես եղել եմ հանրապետության նախագահ ու գիտեմ ե°ւ պետական, ե°ւ դիվանագիտական էթիկետը: Դեսպանը թույլ է տվել էթիկետի խախտում: Ուրիշ բան չեմ ասում: Թե ի՞նչ է ասել իմ մասին, կամ ի՞նչ կարծիքի է, ես չեմ մեկնաբանի: Եթե այդպիսի համոզմունք ունի, թող այդպես էլ մնա: Ի դեպ` այսօր կեսօրին ես շրջում էի այստեղ, եւ հայտնվեց Գերմանիայի դեսպանը: Մոտեցավ ինձ, շատ ջերմ ողջունեց, եւ մի 10 րոպե զրուցեցինք:  Նկարեցին եւ հեռուստատեսությամբ այդ տեսարանը ցուցադրեցին: Փորձեցին ինձանից պարզել մեր զրույցի բովանդակությունը, ես Վլադիմիր Կարապետյանին ասացի` կասես հետեւյալը. կար խորհրդային մի շատ հրաշակի հաղորդագրություն լաբպատասխանեցի կար խորհրդային հրաշալի հաղոդրագրություն. ՙվստրեչա պռաշլա տյոպլօյ ի դրուժեսկոյ աբստանովկե՚: Շնորհակալություն:

- Հարց լրատվամիջոցից. Ի՞նչ եք կարծում, մեր ժողովրդի քանի՞ տոկոսն է ատելությամբ լցված ձեր նկատմամբ, ինչո՞ւ է դա այդպես, եւ ի՞նչ կասեք այդ մարդկանց:

- Ինձ ցույց տվեք աշխարհի որեւէ նախագահ, որի երկրի կեսը ատելությամբ չի լցված դեպի նա: Օրինակ, ԱՄՆ-ն` ազգի կեսը դեմ է Օբամային. գուցե շատ ավելի խայտառակ եւ ատելության անընդունելի ձեւեր է ընդունում, քան այստեղ: Նույնը Ֆրանսիայում է, նույնը աշխարհի բոլոր երկրներում է: Սա է դեմոկրատիան: Սրա համար է պետք պայքարել: Ես չեմ ուզում ունենալ մի այնպիսի երկիր, այնպիսի ժողովուրդ, որի 99 տոկոսը ինձ պաշտի: Այս տոկոսը ի դեպ Խորհրդային Միության ընտրությունների արդյունքն է եղել: Այդպես Իրաքի ժողովրդի 99 տոկոսը սիրում եւ պաշտում էր  Սադամ Հուսեյնին: Մինչեւ Միացյալ Նահանգները չներխուժեցին Բաղդադ, չգրավեցին Իրաքը, չձերբակալեցին Սադամ Հուսեյնին, ոչինչ չփոխվեց: Դրանից հետո միայն պարզվեց, որ ազգի 99.99 տոկոսը  ատում է Սադամ Հուսեյնին: Ինձ պե՞տք է դա: Չհավատաք, որ ասում են, թե Ստալինին ամբողջ ազգը պաշտում էր: Չկար նման բան: Չպաշտողը հայտնվում էր Սիբիրում, գնդակահարվում էր: Չհավատաք: Չի լինելու  էդպիսի բան: Մոռացեք: Կարդացեք ամերիկյան դիվանագետների զեկույցները. այնտեղ գրված է, թե, պատկերացնում եք, Լեւոն Տեր-Պետրոսյանը հրեշտակ չէ: Իսկ ես կարծում էի ես հրեշտակ եմ: Ավելի լուրջ ասեմ: Ռուզվելտին դուք գիտեք. նա համարվում է ամերիկյան պատմության  ամենափառապանծ  նախագահներից մեկը, գուցե Լինկոլնին հավասար, գուցե նրանից էլ ավելի, բայց Ռուզվելտի դեմ ժամանակին այնպիսի խայտառակ գրքեր են գրվել, էնպիսի դաժան ատելություն է եղել նրա նկատմամբ, որ դժվար է պատկերացնել: Նրան որակել են ազգի դավաճան, ինչի՞ համար` գիտե՞ք: Ռուզվելտը Յալթայի կոնֆերանսում համաձայնեց Արեւելյան Եվրոպան զիջել ռուսներին: Այսինքն` դավաճանեց արեւմտյան մշակույթին: Դուք գիտեք, որ Տրումենը  նույնպես դավաճան է հայտարարված Ամերիկայում, ոչ թե ամբողջ ազգի, այլ հակառակորդների կողմից: Ինչո՞ւ, որովհետեւ Տրյումենը Ռուսաստանին զիջեց Չինաստանը: Չպայքարեց, որ Չինաստանը կոմունիստական չդառնա:  Այդպես եղել է, այդպես լինելու է: Դա կարող է չլինել միայն մեկ պարագայում` եթե չկա դեմոկրատիա: Հիմա պետք է ընտրեք: Կամ դեմոկրատիան, իսկ այդ դեպքում  պետք է ատեն իշխանություններին, կամ համատարած սեր դեպի իշխանությունը, այս դեպքում` պետք է ոչնչացնեք, վերացնեք դեմոկրատիան: Շնորհակալություն:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեցԳերմանիան զգուշացնում է այս ձմռանը գազի պակասի վտանգի մասինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 13-ինԲանակին թողել ենք միայնակ, ինչ լինի, ասում ենք՝ բանակն ա մեղավոր, քրեական ենթամշակույթն ա պատճառըԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Գիտնականները կանանց մոտ թուլամտության ավելի ցածր ռիսկի հետ կապված գործոն են հայտնաբերելBloomberg-ը հայտնել է Զելենսկու և Ուկրաինայի Կենտրոնական բանկի ղեկավարի միջև տարաձայնությունների մասինՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին (Լուսանկարներ) ԱԺ-ում լարված իրավիճակ է ստեղծվել․ պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճիցՓաշինյան․ Արմեն Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք, նա մերժել էՄորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ Երեւանում #ՈՒՂԻՂ. Փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ Աժ-ումԽոշոր հրդեհ՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում․ հրշեջներն ու պարեկները կանխել են կրակի տարածումըՀայաստանը պատրաստվում է ընդլայնել գյուղմթերքի արտահանման շուկաները․ Պապոյան Ուկրաինային չեն հրավիրել Լեհաստանի պատմության ամենախոշոր ռազմական շքերթինՀայտնի է՝ որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ-2027»-ըՀին Հունաստանի ոճը դարձել է 2026-ի նորաձևության գլխավոր միտումներից մեկըԱԺ-ում իրավիճակը լարվել է․ Կոնջորյանը Ղազարյանին նախազգուշացում է արելԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել (տեսանյութ) Արաղչին նշել է ԱՄՆ-ի սխալ հաշվարկների պատճառը Իրանի հետ պատերազմումՌազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել«Փորձում եմ ինչ-որ բան փոխանակել հրթիռների հետ». Զելենսկին պատմել է Թրամփին ուղղված խնդրանքների մասին«Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին (տեսանյութ) Էկվադորում CNN-ի ապրանքանիշով փաթեթներում 1.6 տոննա կոկաին է առգրավվելԻնչո՞ւ ՔՊ-ն ընտրեց Վարդևանյանին, ի՞նչ որոշում ունի ՔՊ-ն, ընդդիմադիր թեկնածուին կողմ կքվեարկի՞Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կրկին ցորեն է ուղարկվումԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Չիտո-Գրիտո»-ի BMW-ն պարեկները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածքՄարոկկոն քննարկում է Իսպանիայի հետ արտահանձնման մասին համաձայնագրի կասեցումը«Հայկական կոնյակ» մակնշմամբ 3 արտադրատեսակներում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտԱրմեն Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման հարցը անակնկալ չէր, բայց այդ հարցը չենք քննարկել. Արմեն Խաչատրյան Հայաստանում փոփոխվել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման կարգը Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար «Պատասխանն անխուսափելի է». Արևմուտքում արձագանքել են Պուտինի նախազգուշացմանըԱլեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար.Պուտինը ստիպված կլինի կանգնեցնել պատերազմը․ Զելենսկի (տեսանյութ) ԱՍՀՆ․ Արցախցիների բնակապահովման ծրագրով արդեն 7743 ընտանիք հավաստագիր է ստացելԵրևանը նոր փողոց կունենա՝ «COP17»․ Փաշինյան Բանավեճ` Փաշինյանի և լրագրողի միջև. ֆեյքերը հարձակվում են ինձ վրա2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Ժամանակակից չափանիշներին չհամապատասխանող շինարարական ընկերությունները պետք է փակվեն. Փաշինյան Արաղչի․ ԱՄՆ-ն հետախուզական սխալ հաշվարկներ է արել, իսկ Հորմուզի նեղուցի հարցում կրկին սխալվում էԻնչու է Արմեն Գրիգորյանին Փաշինյանը հեռացրել աշխատանքից (տեսանյութ)Հայ շախմատիստները առաջատարներ են շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Իրանի ԱԳ նախարարը նշել է՝ ինչու է ԱՄՆ-ը հաճախ սխալ հաշվարկներ անումՌուսաստանն Ուկրաինային է հանձնել 261 զոհված զինծառայողի մարմինԱնհատական պատասխանատվություն կլինի. վարչապետը՝ բանակում մահերի մասին Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվՈրոշել եմ. ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք. Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքի մասինԾանոթության առաջարկի մերժումը աղջիկների կողմից ավարտվել է տաքսու հետապնդմամբ և կրակոցներովԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
Ամենադիտված