Արգենտինայի ընտրանուն հաջողվեց 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերՌուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունում Արգենտինայի ազգային ընտրանին կարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:
Խմբային փուլի վերջին տուրում D խմբում ընգրկված արգենտինացիները Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին Նիգերիայի ազգային ընտրանուն:
Խաղն ավարտվեց արգենտինացիների հաղթանակով 2:1 հաշվով:
14-րդ րոպեին Լիոնել Մեսսին խփեց խաղի առաջին գոլը, իսկ 51-րդ րոպեին Վիկտոր Մոզեսը դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը:
86-րդ րոպեին Մարկոս Ռոխոյի խփած գոլը արգենտինացիներին փլեյ-ֆֆի ուղեգիր բերեց:
Արդյունքում D խմբից Արգենտինայի ընտրանին 4 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը և դուրս եկավ հաջորդ փուլ: Առաջինը Խորվաթիայի ընտրանին է:
Արգենտինացիների մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի Ֆրանսիայի ընտրանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)