«Մարդկային գազանանոց» (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը բնիկ ավստրալացիների լուսանկարներ է հրապարակել, որով անրադարձել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին «Մարդկային գազանանոց» անվանումը ստացած երևույթին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ ժամանակաշրջանում մինչև 20 աբորիգեն ավստրալացի, այլ առևանգված մարդկանց հետ միասին, պահվել է կենդանիների հետ միասին ու ցուցադրվել Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում:
Ինչպես պատմել է «Մարդկային գազանանոցում» ցուցադրված մարդկանցից մեկի բարեկամը, որը բնակվում է Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում, իր հորեղբայրը մահացել է ամերիկյան կրկեսում:
«Իմ հոր ծագումնաբանությունը ցույց է տալիս, որ իմ հորեղբայրը մահացել է Ամերիկայում՝ կրկեսում… Եվ սա նման էր փազլի, որի շնորհիվ շատ բաներ պարզ դարձան: Դիտելով մեր նախնիների լուսանկարներն ու նրանց դեմքի արտահայտությունները՝ զգում եմ նրանց ցավն ու տանջանքն, ու այն, թե որքան ստորացված էին նրանք: Նրանք կորցրել էին ինքնավստահությունը որպես մարդկային արարածներ. նրանց վերաբերվում էին որպես կենդանիների», - պատմել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)