Անգլիան ու Բելգիան 1/8 եզրափակչում են (տեսանյութ)
ՏեսանյութերԱշխարհի առաջնության վերջին տուրում Կալինինգրադում միմյանց հանդիպեցին G խմբի առաջատարները` Անգլիայի ու Բելգիայի հավաքականները:
Բելգիացիները առավելության հասան 1:0 հաշվով: Հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Ադնան Յանուզայը:
Արդյունքում Բելգիայի ընտրանին 9 միավորով խմբում զբաղեցրեց առաջին տեղը, անգլիացիները 6 միավորով երկրորդ: Երկու թիմերն էլ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին:
Այս խմբում մյուս խաղում միմյանց հանդիպեցին Պանամայի և Թունիսի հավաքականները:
Հանդիպումն ավարտվեց Թունիսի հաղթանակով` 2:1 հաշվով:
Խմբային փուլում միավոր չվաստակած Պանամայի ընտրանին և 3 միավոր ունեցող Թունիսը լքեցին պայքարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում