Խորվաթիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)
ՏեսանյութերԱշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Խորվաթիայի և Դանիայի հավաքականները հանդիպեցին միմյանց:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
Հանդիպման մեկնարկային րոպեին հաշիվը բացեց Յորգենսենը, պատասխան գոլը 4-րդ րոպեին խփեց Մարիո Մանջուկիչը:
Լրացուցիչ ժամանակում հաղթողը կրկին չորոշվեց, արդյունքում նշանակվեցին հետխաղյա 11 մետրանոցներ, որոնք ավելի դիպուկ իրացրին Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները` 3:2:
Խորվաթները քառորդ եզրափակչում կխաղան Ռուսաստանի ընտրանու հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)