Տեսանյութ․ հայ քաղաքագետը Ժիրինովսկուն խորհուրդ է տվել կուսակցությունից հեռացնել Ադրբեջան այցելած Սավելևին
Տեսանյութեր«Вечер с Владимиром Соловьевым» հաղորդման եթերում Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը դիմել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին՝ կուսակցության պատգամավոր Դմիտրի Սավելևի՝ Ադրբեջան այցի և նրա բարձրաձայնած հայտարարությունների առնչությամբ:
«Ձեր պատգամավորը գնացել է հակամարտության գոտի և «անիմաստ դուրս տվել»… Ոչնչացրե՛ք նրան, հեռացրե՛ք: Նա դավաճան է և Ռուսաստանի Դաշնության թշնամին: Գոնե ձեր մի պատգամավորի հարցերը լուծեք»,- ասել է Բաղդասարովը Ժիրինովսկիին:
Ծրագրի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը պարզաբանել է Բաղդասարովի ասածը՝ պատմելով Ադրբեջան Դմիտրի Սավելևի այցի մասին:
«Խոսքը պատգամավոր Սավելևի մասին է, որն Ադրբեջանում հայտարարել էր, թե Ադրբեջանն է Ռուսաստանի դաշնակիցը, այլ ոչ Հայաստանը և որ անհրաժեշտ է վիճելի շրջանները և Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին»,- պարզաբանել է Սոլովյովը:
Վլադիմիր Ժիրինովսկին համաձայնել է Սեմյոն Բաղդասարովի կարծիքի հետ:
ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, թե «Հայաստանը պետք է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջանները տա Ադրբեջանին»:
Այդ հատվածը տեսանյութում կարող եք դիտել 16:09 րոպեից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)