Հոլանդահայ արվեստագետի՝ թղթից և ալյումինից պատրաստված պատմական կերպարները (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերTimes of Israel-ը անդրադարձել է հոլանդահայ նկարիչ Կարեն Սարգսյանը Երուսաղեմի պատմությունից վերցված կերպարներ է ստեղծում՝ օգտագործելով թուղթ և ալյումին:
Աղբյուրի հաղորդմամբ, Սարգսյանի աշխատանքների հավաքածուն ներառում է այն մարդկանց ֆիգուրներն ու արձանիկները, որոնք տարբեր ժամանակներում զգալի ազդեցություն են ունեցել Երուսաղեմի վրա: Պատմական կերպարների ութ քանդակների թվում են Դավիթ արքան, Սողոմոն թագավորը, Պարսից արքա Կյուրոս Մեծը, Երուսաղեմի խաչակիրների թագուհի Մելիսենդան, Սուլեյման Առաջինն ու Աննա Տիխոն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մոտ ժամանակներս Սարգսյանի աշխատանքները կցուցադրվեն Երուսաղեմի մուտքի մոտ գտնվող Դավթի աշտարակի միջնաբերդի թանգարանում: Վարպետի աշխատանքները հնարավոր կլինի տեսնել հուլիսի 8-ին բացվող «Քար, թուղթ, մկրատ» ցուցահանդեսի շրջանակում («Rock Paper Scissors»).


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)