Խուան Մարտին դել Պոտրոն Ուիմբլդոնի հաջորդ շրջանում է
ՏեսանյութերՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն շարունակում է պայքարը աշխարհի ամենահայտնի մրցաշարում` Ուիմբլդոնում:
Տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում դել Պոտրոն ուժերը չափում էր իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի հետ: 1 ժամ 35 րոպե ձգված մրցախաղում արգենտինացին հաղթեց 6:4, 6:1, 6:2 հաշվով:
Երկրորդ շրջանի արգելքը հաղթահարել է նաև աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը:
Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի՝ տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)