Ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)
ՏեսանյութերԼեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Վարմինսկո-Մազուրսկոյե վոևոդությունում կործանվել է ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռը:
«Գիշերային թռիչքների ժամանակ կործանվել է 22-րդ մարտավարական ավիացիոն բազայի ՄիԳ-29 ինքնաթիռը: Օդաչուն ինքնանետվել է Սակուվկո քաղաքի մոտակայքում՝ Մալբորկից 18 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են քաղաքից մոտ մեկուկես կմ հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ բժիշկներն արձանագրել են օդաչուի մահը: Ավիացիոն պատահարների քննչական հանձնաժողովն ուսումնասիրում է տեղի ունեցածի հանգամանքները:
Ինչպես նշել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, մինչ աղետի պատճառները պարզելը, Լեհաստանում դադարեցվել են ՄիԳ-29 կործանիչների թռիչքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)