Քարդաշյանների նոր մրցակիցը. Ռոնալդուն 10 մլն դոլարանոց շոու կթողարկի Facebook-ում (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերDaily Mail-ը գրում է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող Կրիշտիանու Ռոնալդուն քննարկում է սեփական իրապատում շոուն թողարկելու հարցը: Շոուն նախատեսված կլինի Facebook Watch-ի համար:
Նշվում է, որ 33-ամյա մարզիկը շոուի 13 սերիայի համար կարող է ստանալ 10 մլն դոլար՝ այս ոլորտում դառնալով Քարդաշյանների (Keeping Up With the Kardashians) մրցակիցը:
Նշվում է, որ շոուն հնարավորություն կտա ֆուտբոլիստի երկրպագուներին ծանոթանալ նրա անձնական կյանքի՝ նախկինում անհայտ կողմերին, տեսնել, թե ինչպիսին է նա սիրելիի, երեխաների ու ընտանիքի մյուս անդամների շրջապատում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն աշխարհի ամենահարուստ մարզիկներից է: Նա ապրում է քաղաքացիական կնոջ հետ և ունի 4 երեխա, որից 3-ը լույս աշխարհ են եկել փոխնակ մայրերի օգնությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)