Հայտնի վրացի «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլիին արտահանձնելու են (տեսանյութ)
ՏեսանյութերAssociated Press-ը հայտնում է, որ Հունաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Լաշա Ռուստավսկի մականունով հայտնի վրացի «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլիի արտահանձնումը Ֆրանսիային:
Արտահանձնումից հետո վրացական մաֆիայի 57-ամյա պարագլուխը կմիանա այլ ձերբակալված քրեական հեղինակություններին, որոնք Ֆրանսիայում արդեն քննության տակ են:
Հաղորդվում է, որ «օրենքով գողեր» Լաշա Ռուստավսկիի, Մերաբ Ասանիձեի և Նոդար Շուկակիձեի արտահանձնման հարցով դատական նիստերը պետք է կայանային ապրիլի 24-ին և մայիսի 2-ին: Դրանք, սակայն, չեղարկվել են Շուշանաշվիլիի հոսպիտալացման պատճառով, որը բողոքել էր ինքնազգացողության հանկարծակի վատթարացումից:
Երեք վրացի քրեական հեղինակությունները և ևս 30 վրացի ձերբակալվել են ապրիլի կեսին Հունաստանում և Ֆրանսիայում՝ «Կովկասական Նորմանդիա» խոշոր ոստիկանական գործողության արդյունքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)