Դուբայում կկառուցվի աշխարհում ամենամեծ ուղղահայաց բանջարեղենային ֆերման (տեսանյութ)
ՏեսանյութերKhaleej Times-ը հայտնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը երկրում էկոտուրիզմի զարգացմանն ուղղված լայնածավալ նախագիծ է թողարկել:
Business Insider-ը, նախագծի շրջանակում Crop One Holdings ընկերությունը կկառուցի աշխարհի խոշորագույն ուղղահայաց բանջարեղենային ֆերման:
Khaleej Times-ի հաղորդմամբ՝ ԱՄԷ-ի իշխանությունները մտադիր են նախագծի շրջանակում ստեղծվելիք 43 բնական արգելոցի շնորհիվ գրավել զբոսաշրջիկների:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուղղահայաց ֆերմաներում բանջարեղենը կաճեցվի լուսադիոդների կիրառմամբ, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթում են նմանակում: Հողի փոխարեն սննդարար խառնուրդներով ջուր պարունակող տարաներ կօգտագործվեն:
Սպասվում է, որ առնվազն 40 հազար քմ մակերեսով ֆերմայից օրական երեք տոննա բանջարեղեն կստացվի: Նախագծի ներդրողներից մեկը՝ Emirates Flight Catering ընկերությունը, պլանավորում է օգտագործել բերքն՜ ինքնաթիռներում սնունդ ապահովելու համար:
Հայտնի է, որ ֆերմայի շինարարությունը կսկսվի 2018 թվականի նոյեմբերին: Նախագծի շրջանակում տեղեկատվական պորտալ ու բջջային հավելված կստեղծվի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)