Վարչապետը ներողություն է խնդրել կին լրագրողից, որի նկատմամբ անպատշաճ արարք է թույլ տվել (տեսանյութեր)
ՏեսանյութերDaily Mail-ը գրում է, որ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն առաջին անգամ խոստովանել է, որ ներողություն է խնդրել այն լրագրողից, որն իրեն վերջերս մեղադրել էր տարիներ առաջ իր նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու համար:
Մի կին լրագրող հայտարարել էր, որ Տրյուդոն 20 տարի առաջ ինչ-որ բարեգործական միջոցառման ժամանակ «ձեռքերին ազատություն է տվել»:
Սկզբում վարչապետը հայտարարել էր, որ նման բան չի հիշում, սակայն հետո ասել է, որ հենց տեղում է ներողություն խնդրել: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ որևէ անպատշաճ բան չի արել:
Այնուհանդերձ՝ նա հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)