Գերմանիայում փորձարկել են Mercedes-Benz-ի էլեկտրական քրոսովերը (տեսանյութ)
ՏեսանյութերАutonews.ru-ն գրում է, որ Գերմանական Mercedes-Benz ավտոընկերությունը գերմանական Շվարցվալդ լեռնային տեղանքում փորձարկել է իր առաջին՝ EQC սերիական քրոսովերը։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է գերմանական ավտոբրենդի YouTube-ալիքում։
Նշվում է, որ ներկայիս դրությամբ ընկերության ինժեներները ստեղծել են մեքենայի ավելի քան 200 նախատիպ՝ աշխարհի տարբեր վայրերում փորձարկումների համար։ Նորույթը պաշտոնապես կներկայացվի սեպտեմբերին։ EQC-ի հիմնական մրցակիցները կդառնան Audi E-tron-ը, Jaguar I-Pace-ը և Tesla Model X-ը։
Նախնական տվյալների համաձայն՝ գերմանական բրենդի նոր էլեկտրական ընտանիքում կներառվի 2 սեդան, 2 քրոսովեր, ինչպես նաև՝ հեթչբեք։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)