Ես կարծում եմ՝ ես չափից դուրս սեքսուալ արարած եմ
ՏեսանյութերԱշխարհահռչակ դերասանուհի եւ մոդել Շարլիզ Թերոնն այսօր՝ օգոստոսի 7-ին, նշում է ծննդյան 43-ամյակը:
Շարլիզը հայտնիություն ձեռք բերեց 90-ականների վերջերին՝ նկարահանվելով «Երկու օր հեռվում», «Հզոր Ջո Յանգը», «Սատանայի փաստաբանը», «Գինեգործների օրենքները» ֆիլմերում: Թերոնը հատկապես զարմացրեց երկրպագուներին «Հրեշը» ֆիլմում իր կերպարով, որտեղ մարդասպան Էյլին Ուորնոսին մարմնավորելու համար դերասանուհին կտրուկ փոխել էր արտաքինը: Շարլիզը ոչ միայն արժանացավ կինոքննադատների հավանությանը, այլեւ կինոարտադրության գլխավոր մրցանակներին՝ «Օսկար», «Ոսկե Գլոբուս», BAFTA եւ այլն:
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հմայիչ դերասանուհու հայտնի մտքերից մի քանիսը.
«Մոդելինգն ինձ համար երբեք սիրելի զբաղմունք չի եղել»:
«Ես էլ եմ մարդ եւ ես էլ եմ ունենում շատ վատ օրեր»:
«Ես կարծում եմ՝ ես չափից դուրս սեքսուալ արարած եմ»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)