Աննորմալ շոգը Ֆրանսիայի տնտեսությանը մինչև 15 մլրդ եվրոյի վնաս կհասցնի Արաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) Ռուսաստանը Ճապոնիային․ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի մաս են, և դա կասկածի ենթակա չէ Հայաստանի գյուղմթերքի՝ ռուսական շուկա մատակարարման հարցը քննարկվել է Ալմաթիում Վրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. Մանրամասներ Էտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյի Մենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցել Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան Էմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ Կարապետյան 

Ո՞վ է Հայաստանի թիվ 1 անձեռնմխելին

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ իշխանությունների ամենակարևոր սխալներից մեկը՝ որոշ անձանց անպատժելիությունը և բեսպրեդելը վերանալու է... Բոլորը, ըստ Փաշինյանի, հավասար են լինելու օրենքի առաջ... Սակայն այս 8 ամիսների ընթացքում մի բան պարզ դարձավ, ինձ և շատ գյումրեցիների համար...Պարզվում է, եթե Հայաստանի նախկին իշխանությունների կողմից հովանավորված որոշ բեսպրեդելշչիկներ կորցրել են իրենց անձեռնմխելիությունը և նրանց որոշ մասը ձերբակալված է, իսկ շատերն էլ ֆինանսական խոշոր փոխհատուցման շհորհիվ ազատության մեջ են, ապա Հայաստանում կա մեկը, ում հեղափոխությունը գրեթե չի անդրադարձել... 
Դա ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի տխրահռչակ ղեկավար, Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն է... Այդ անձն ընդամենը կորցրեց ՇՊՀ-ում պաշտոնը, սակայն շարունակում է, ազատության մեջ գտնվելով, խոչընդոտել իր և իր կողմից վերահսկվող ֆան-ակումբի անդամների գործած հանցագործությունների բացահայտմանը, ինչպես նաև իրեն բնորոշ ոճով զրպարտում և անվանարկում է մարդկանց... 
2016 թ-ի հուլիսին դառնալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր և ժառանգելով նախորդ ռեկտորից 500 միլիոն դրամ գումար (Սահակ Մինասյանը երբեք այս թվի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արել և որևէ մեկին չի մեղադրել ապատեղեկատվություն տարածելու մեջ)` 2017 թ-ի դեկտեմբերի դրությամբ ոչ միայն այդ գումարից որևէ բան չէր թողել, այլև բուհի բյուջեի բացասական սալդոն կազմում էր 242 միլիոն 273 հազար դրամ... Կրթական գործի Կոլումբոս Մինասյանի հանցագործությունները շատ վաղուց բացահայտված են՝ համապատասխան փաստաթղթերով և ապացույցներով... Սակայն Հայաստանի, այսինքն` Շիրակի մարզի իրավապահները, գերադասում են այդ ամենը չնկատել... 
Այսպես, 2017 թ-ի սեպտեմբերից մինչև 2018 թ-ի մայիս ամիսը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը իր ղեկավարած կառույցի անտարբերությունը ՇՊՀ-ում Սահակ Մինասյանի և վերջինիս ֆան-ակումբի անդամների կողմից գործած հանցագործությունների նկատմամբ բացատրում էր "դեժուրնի" արտահայտությամբ՝ ուսումնասիրությունները շարունակվում են... Իսկ Թավշյա հեղափոխությունից հետո ստիպված հարուցված մի քանի "թեթև" քրեական գործերը Շիրակի մարզի դատախազությունը ուղղակի միտումնավոր քնեցնում է՝ հուսալով, որ կհոգնենք և չեն բարձրաձայնի... Այս 8 ամիսների ընթացքում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ինչ-որ հարցաշար է պատրաստել ԿԳՆ-ին, որը, որքան հասկացել եմ, այս ընթացքում չի էլ ուղարկվել, քանի որ արդեն երկրորդ անգամ է այս ամիսների ընթացքում հայտարարում է, որ կուղարկի... Համոզված եմ, որ չի էլ ուղարկի, քանի որ Շիրակի մարզի դատախազը հենց ինքն էլ լավ գիտի, որ այդ հարցերի 90 տոկոսի պատասխանը ԿԳՆ-ի իրավասությունների մեջ չի մտնում... Օրինակ, շատ հետաքրքիր է, ի՞նչ է պատասխանելու ԿԳՆ-ն Կարեն Գաբրիելյանին, թե ի՞նչ պատճառով է ՇՊՀ բյուջեի նախահաշվում Հայաստանի երիտասարդական հիմնադրմանին նախատեսված 1,5 միլիոն դրամի փոխարեն Սահակ Մինասյանն այդ հիմնադրամին վճարել 6 միլիոն դրամ՝ 4,5 միլիոն դրամ ավելի... Սա բացարձակ ԿԳՆ-ի իրավասության ոլորտում չէ... Իսկ բուհի գումարների վատնման և փոշիացման համար պետք է պատասխան տա հենց Մինասյանը... 
Կամ բացահայտված է, որ ՇՊՀ-ում մատուցվող շատ կրթական ծրագրեր կեղծ լիցենզիաներով են ձեռք բերված... Կարեն Գաբրիելյանը կրկին դիմում է ԿԳՆ-ին այս հարցի շուրջ, որտեղից նրան պատասխանել են, որ ՇՊՀ-ն ստացել է այդ լիցենզիաները ըստ ներկայացված փաստաթղթերի... Այսինքն` ԿԳՆ-ն իր վրայից հանել է ողջ պատասխանատվությունը այդ կեղծ լիցենզիաների պահով... Գաբրիելյան Կարենն ընդամենը պետք է այդ լիցենզիաների կրկնօրինակը ստանա ՇՊՀ-ից, որտեղ դրանք կան և 5 րոպեում բացահայտի Սահակ Մինասյանի հանցագործությունը...Սակայն չի անում, իսկ այդ նույն կրթական կեղծ լիցենզիաները շարունակվում են իրականացվել... 
8 ամիս է Շիրակի մարզի դատախազը չի կարողանում ճշտել, թե իրականում ինչ արժի՞ Սահակ Մինասյանի կողմից 14 միլիոն դրամով ձեռք բերված դիզելային գեներատորը...
Ուղղակի խայտառակություն է ՊԵԿ-ի բացահայումները ՇՊՀ-ում,որտեղ կարկանդակասեր Մինասյանը բացել էր բուլկու և կարկանդակի արտադրամաս,բուֆետներ՝մեծ ֆինանսական վնաս պատճառելով բուհին...Շիրակի մարզի դատախազը կրկին լռում է...Հետաքրքիր է,ի՞սկ այդ հարցով չի դիմել ԿԳՆ-ին...
Այսպիսի օրինակներ կարող եմ անվերջ բերել... Այստեղից հետևություն...ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկ, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ամեն ինչ անում է` Սահակ Մինասյանի հանցագործությունները ծածկադմփոց անելու համար... Զարմանալիորեն այս ամենին չեն արձագանքում նաև Դավիթ Սանասարյանը, Վալերիյ Օսիպյանը, որոնց դիմել ենք բաց և փոստային նամակներով... 
Հայաստանի Ագրարային համալսարանի նախկին ռեկտորը, Վարդենիսի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը և շատ այլ պաշտոնյաներ համաձայնել են փոխհատուցել իրենց ղեկավարած բուհերի ֆինանսական վնասները, որոնք առաջացել են իրենց ղեկավարած տարիներին... Սակայն դա չի վերաբերում Սահակ Մինասյանին... Նա և իր ֆան-ակումբն անձեռնմխելի են... Այս ամենը պատահական չէ... Սահակ Մինասյանի թիկունքում կանգնած են անձինք, ովքեր հիմա սերտ կապերի մեջ են հայաստանյան ներկայիս իշխանությունների հետ, ժամանակին համագործակցել են Մինասյանի հետ՝ ՇՊՀ-ն թալանելու մեջ... Հենց դրանով միայն կարելի է բացատրել այն լռակյացությունը, որը հյուսվել է Սահակ Մինասյանի շուրջ... 
Ի դեպ, Շիրակի մարզի իրավապահները մինչև հիմա քրեական գործ չեն հարուցել ՇՊՀ-ում Համաշխարհային բանկի գումարները մսխելու պատճառով, երբ կեղծ մրցույթներ են կազմակերպվել, որոնց մասնակցել են Հայաստանից վաղուց բացակայող անձինք... 
Հ.Գ. Շատերը կարծում են, որ Հայաստանի թիվ մեկ անձեռնմխելին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է... Ո՛չ, հարգելիներս... Դա Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն է, ում ապաշնորհ գործունեության հետևանքով հիմա ՇՊՀ-ն ֆինանսական մեծ խնդիրների առաջ է կանգնած...»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աննորմալ շոգը Ֆրանսիայի տնտեսությանը մինչև 15 մլրդ եվրոյի վնաս կհասցնի Բժիշկը պարզաբանել է՝ որն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխըՈւկրաինայում նշել են «Բանդերոլ» հրթիռի վտանգավոր առանձնահատկությունըԱրաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար ԱՄՆ-ում աշխատանքի դիմորդին խնդրել են Կիմ Չեն Ընին «գեր և տգեղ խոզ» անվանելԵվրոպան ձմռանն ընդառաջ գազի պաշարների խնդրի առաջ է կանգնելԲելառուսը խստացրել է թղթի թափոնների և ապակու արտահանման վերահսկողությունըՀանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Աննա Սեդոկովայի՝ առանց ֆիլտրերի տեսանյութը բուռն քննադատության է արժանացելՇենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին Սննդաբանը բացահայտել է առողջությունը պահպանելու սննդակարգի պարզ սկզբունքըԲռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) Ռուսաստանը Ճապոնիային․ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի մաս են, և դա կասկածի ենթակա չէՄոսկվայում արձագանքել են Կուրիլների հարցով Ճապոնիայի կոշտ դիրքորոշմանըFord-ը Lincoln-ի որոշ մոդելների արտադրությունը Չինաստանից կտեղափոխի ԱՄՆՀայաստանի գյուղմթերքի՝ ռուսական շուկա մատակարարման հարցը քննարկվել է ԱլմաթիումՀնդկաստանը Ռուսաստանի հետ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման առաջարկ է արելՎրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. ՄանրամասներԱՄՆ-ում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի գործերով հետապնդումները նվազել ենԲացահայտվել է առցանց բանկային հաշիվները կոտրելու նոր խարդախության սխեմաԷտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյիՄենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցելԿիևում չեն բացառել Զելենսկու և Լուկաշենկոյի հանդիպումըՉելյաբինսկի մարզում ձկնկիթ հիշեցնող հազվագյուտ սունկ են հայտնաբերելՎիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն ՉախոյանԷմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ ԿարապետյանՋրի մակարդակի բարձրացման պատճառով փակվել է վրաց-ռուսական «Կազբեգի–Վերին Լարս» սահմանային անցակետը«Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են վեց մեքենա. մի քանի ավտոմեքենա վերածվել է մետաղե ջարդոնի Հայտնի է դարձել, որ Իրանն ու ԱՄՆ-ը փակ բանակցություններ են վարումԵՄ-ում Իսրայելի դեմ նոր սահմանափակումների շուրջ տարաձայնություններ են առաջացելNASA-ն հերքել է Երկրի ձգողականության անհետացման մասին լուրերըՍպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացումՓաշինյան․ Հայաստանը Ռուսաստանի հարցում կոշտ որոշումների չի գնաՈչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին Երկու կողմից որակումներ եղան․Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասինԵրևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվելՆյու Յորքի բնակիչները Զելենսկու պատվին ընթրիքի դեմ ստորագրություններ են հավաքումԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանում #Ուղիղ. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըՌուսաստանում եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացել է՝ գերազանցելով 97 ռուբլինԹուրքիայի ՊՆ. Մեքքայի համաձայնագիրը չի սահմանում ընդհանուր թշնամիՌուսաստանում նշել են՝ ինչու է Կիևը, իրենց պնդմամբ, հրաժարվում վերադարձնել որոշ գերիներիՊուտինի այցը Ճապոնիայի հավակնած կղզի կոշտ արձագանք է առաջացրել ՏոկիոյումԲագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեցԳերմանիան զգուշացնում է այս ձմռանը գազի պակասի վտանգի մասինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 13-ինԲանակին թողել ենք միայնակ, ինչ լինի, ասում ենք՝ բանակն ա մեղավոր, քրեական ենթամշակույթն ա պատճառըԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Գիտնականները կանանց մոտ թուլամտության ավելի ցածր ռիսկի հետ կապված գործոն են հայտնաբերելBloomberg-ը հայտնել է Զելենսկու և Ուկրաինայի Կենտրոնական բանկի ղեկավարի միջև տարաձայնությունների մասին
Ամենադիտված