«Լինելով դասական կուսակցական՝ Վահանը երբեք կուսակցամոլ չդարձավ». Էդուարդ Շարմազանով
Բլոգոսֆերա
Չորս տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Հայաստանի երրորդ հանրապետության ամենապայծառ, խարիզմատիկ, ինտելեկտուալ պետական այրերից մեկը՝ իմ ավագ ընկեր Վահան Հովհաննիսյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Լինելով դասական կուսակցական՝ Վահանը երբեք կուսակցամոլ չդարձավ:
Նա պայքարեց հանուն ազգային ու անկախ Հայաստանի եւ Արցախի՝ իր օրինակով վարակելով իր երիտասարդ գործընկերնրին:
Դասականի խոսք կա, թե քաղաքական գործիչները չեն սիրում, երբ իրենց սովորեցնում են:
Վահանը ցուցադրաբար չէր սովորեցնում: Նրա կողքին ակամայից սովորում էինք:
Աստված հոգիդ լուսավորի, պայծառ մարդ»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)