Քոչարյանի բանտում մնալը և Պուտինի ամանորյա շնորհավորանքը վաղեմի ընկերոջը մեկ բան է հուշում
Բլոգոսֆերա
Գևորգ Աճեմյանը իր ֆեյսբուքի էջում գրում է.
Քոչարյանի բանտում մնալը և Պուտինի ամանորյա շնորհավորանքը վաղեմի ընկերոջը մեկ բան է հուշում` գազի գինը թանկանալու է, և դա դեռ սկիզբն է։ Օղակը շատ է նեղանալու։ Վերջին օրերին էլ մի շարք ՔՊ-ականներ ցիտում էին Նիկոլի ու Պուտինի խոսակցությունից, թե ինչպես է Փաշինյանը ռուս գործընկերոջն ասել, որ ափսոսում է, թե Քոչարյանի նման ընկեր ունի։
Հազար ասացի` պետք չէ հպարտանալ նման երեխայական սխալով։ Վալոդյան հիշաչար մարդ է, և այդ արտահայտությունը գերտերության ղեկավարին անձնական վիրավորանք է։ Բևեռային արջն անձամբ Նիկոլի և հայ ժողովրդի քթերից է բերելու դա։ Ուղղակի զարմացած եմ` ինչների վրա են էդքան հպարտ... դմփ դմփ հուն մոռացեք։ Անցան էդ օրերը։ Հա, լավ էր, ոգևորված էինք բոլորս, բայց սա արդեն արկածախնդրություն է։ Ինչպես կցիտեր մի երբեմնի ընդդիմադիր պատգամվոր Վովա Գասպարյանին` #սթափվեք_գժուկներ, դուք այլևս ընդդիմադիր չեք, դուք իշխանություն եք, այն էլ լեգիտիմ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)