Globe Soccer Awards-ի դափնեկիրները հայտնի են
Սպորտ
Ակումբների եվրոպական ասոցացիան (ECA) ու Ֆուտբոլային գործակալների եվրոպական ասոցացիան (EFAA) ընտրել են Globe Soccer Awards-ի 2018թ-ի լավագույններին:
Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Յուվենտուս»-ի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին այս մրցանակին արժանանում է 5-րդ անգամ (2011, 2014, 2016, 2017, 2018):
Լավագույն ակումբ է ճանաչվել «Ատլետիկո»-ն, լավագույն մարզիչ` Դիդյե Դեշամը (Ֆրանսիայի հավաքական), լավագույն մարզական տնօրենը Ֆաբիո Պարատիչինն է («Յուվենտուս»), լավագույն գործակալը` Ժորժե Մենդեշը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)