Ոստիկաններն ահազանգից ժամեր անց բացահայտեցին բնակարանային գողությունը
Հասարակություն
Հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում Շահամիրյան 3 հասցեի բնակարաններից մեկից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մուտքի դուռը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ: Գողացել էին հեռուստացույց և մոնիտոր:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 43-ամյա Արթուր Ղ.-ն:
Հունվարի 4-ին ժամը 9:15-ի սահամաններում նա հայտնաբերվել է, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանույան Շենգավիթի բաժին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել