Ինչ պետք է լինի սուրբծննդյան սեղանին
Հայաստան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պետք է պահք պահեն և այդ ընթացքում օգտագործեն բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Պահեցողները պահքից շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ եւ տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով, ապա նստում տոնական սեղանի շուրջ։
Սուրբծննդյան սեղանիպարտադիր կերակրատեսակներից է
- Ձուկ
- Չամիչով եւ չրերով փլավ
- Տապակած կանաչեղեն
- Գաթա
Սուրբծննդյան բոլոր կերակուրները համտեսվում են կարմիր գինով:






















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր