Ճակատագիրը պատրաստել է անսպասելի հանդիպում... Ո՞վ կհայտնվի քո կյանքում Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ Գրենլանդիան Թրամփի հետ կապ ունեցող ընկերությանը ստիպեց հորատումը հետաձգել մինչև 2027 թվականը Ֆրանսիայի հյուսիսում անտառային հրդեհների պատճառով մոտ 1200 մարդ է տարհանվել Մարոկկոն ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանի պահպանությունը՝ Սեուտա նոր զանգվածային ճեղքման կոչերի պատճառով Որքա՞ն է ձեր կենսաթոշակը կամ նպաստը․ Հայաստանում նոր առցանց հաշվիչ է ստեղծվել (տեսանյութ) Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հեռանում է պաշտոնից․ Թրամփ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Պատմական խավարում Եվրոպայում․ Լուսինը մինչև 2 րոպե 18 վայրկյան ամբողջությամբ ծածկել է Արեգակը Զալցբուրգում գողացել են Մոցարտի 320 ոսկե արձանիկներից 210-ը Մեծ ուժ քեզ և ընտանիքիդ, ամուր գրկում եմ․ Նեյմարը՝ Մեսսիին 2026-ի օգոստոսը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաշոգը․ նոր ռեկորդի շեմին ենք 

Փրկության ուղին սկիզբ առավ ընտանիքից. Գարեգին Բ կաթողիկոսի պատգամը

Հասարակություն

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հայրապետական պատգամում նշված է. 

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր ունկնդիր ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսին և խնդությամբ օրհնաբանում ենք Աստծուն փրկության Իր շնորհի համար: Նրան ենք փառաբանում, ասում է առաքյալը, «Ով կարող է մեզ պահել անբիծ ու անարատ և կանգնեցնել Իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ» (Հուդա 24): 

Մսուրում ծնված և աշխարհ եկած Մանկան մասին հրեշտակն ավետում է. «Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ Օծեալ Տէրն է» (Ղուկ. Բ 11): Քրիստոս ծնվեց Աստծո երկյուղով լեցուն, երկնային առաքինություններով զարդարված Սուրբ Կույսից: Աստծո Որդին հասակ առավ բարեպաշտ ընտանեկան հարկում Սուրբ Տիրամոր և Սուրբ Հովսեփի, ովքեր ամեն նեղության ու հալածանքի համբերեցին, հոգ տարան Մանուկ Հիսուսին՝ իրենց հավատավոր կյանքով դառնալով Նրա աստվածային առաքելության մասնակիցը: 

Սուրբ Ծննդյան հրաշազարդ պատկերի մեջ, սիրելիներ, տեսնում ենք, որ փրկության ուղին սկիզբ առավ ընտանիքից: Ընտանիքից ծագեց մարդկանց երկնային արքայության ժառանգորդը դարձնելու լուսեղեն ճանապարհը: Քրիստոսով, արդարև, մենք որդեգիրներն ենք Աստծո: Քրիստոսով մեզ Հայր է Արարիչն Աստված, Ով սիրում է մեզ և նորոգում է մեր կյանքը Սուրբ Ծննդյան հուսառատ ու օրհնաբեր ուրախությամբ: Փրկչի Ծննդյան ավետիսը ոռոգում է մեր հոգիները, լիացնում մեր հոգևոր ապրումներն ու զգացումները, պարգևում է ուժ ու զորություն աստվածային կամքի մեջ մնալու, մեր կյանքում ու գործերում զորացնելու խաղաղության, արդարության, սիրո, համերաշխության ուղիները և մշտահունչ պահելու առ Աստված փառաբանությունը. «Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր»: 

Սուրբ Ծննդյան հոգեպարար զգացումների մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մեր աղոթական մտքերն ուղղված են նաև աշխարհի մեծ ընտանիքի հավատակից մեր այն քույրերն ու եղբայրները, ովքեր նվիրական այս տոնը դիմավորում են վշտի ու նեղությունների մեջ: Մեր մտածումներն ուղղված են այնտեղ, որտեղ մարդկության կյանքը տևականորեն ալեկոծում են անարդարությունը, գերիշխելու անհագուրդ տենչը, ագահությունը, որտեղ մարդիկ շարունակում են կրել աղքատության, իրավունքների ոտնահարման, պատերազմների առաջ բերած ավերներն ու ցավերը, որտեղ բռնությունը բռնություն է ծնում, ատելությունը՝ ատելություն, խաբեությունն ու սուտը բազմապատկվում են նոր կեղծիքներով: Այս չարիքները, լինեն դրանք միջանձնային հարաբերություններում, ընտանիքներում, թե ազգերի ու պետությունների միջև, տանում են դեպի փակուղիներ ու ճգնաժամեր, որոնց հաղթահարման համար շարունակ մեծ ջանք ու ճիգեր են պահանջվում: Փակուղիների են տանում նաև կեղծ ազատականության աստվածամարտ ընթացքները՝ հեռացնելով տերունապատվեր կյանքից, հոգևորից, խաթարելով հիմերը առողջ հասարակության և ամուր ընտանիքի: Քրիստոսի պարգևած փրկության աստվածպատվեր ուղիներով է, որ մարդկությունը պիտի կարողանա Երկիր մոլորակի վրա լինել ու մնալ որպես մեծ ընտանիք՝ փոխադարձ սիրով ու օգնությամբ ամոքելով իր վերքերը, հոգալով կարիքները, կարգավորելով այս աշխարհի խնդիրները և ծառայելով «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» հրեշտակաձայն պատգամին, որը հնչեց շնորհաբեր ժամին Քրիստոսի Սուրբ Ծննդյան:

Մեր պատմության օրհնյալ ժամանակաշրջանում մեր ժողովուրդը Քրիստոսով դարձել է հավատավոր մեկ ընտանիք՝ լուսավորվելով Տիրոջ կենարար շնորհներով: Առ Տերը հավատարիմ ընթացքը բարեպաշտ մեր նախնյաց, մենք, որպես նրանց հարազատ զավակները, պիտի շարունակենք պահպանել անսասան հավատով և ապրել ու գործել առաջընթացի վճռականությամբ: Այսօր մեր կյանքի նոր փոփոխություններում թևածում են հույսն ու լավատեսությունը՝ նորանոր ձեռքբերումներ արձանագրելու, հաջողություններ ու հաղթանակներ կերտելու: Միմյանց ապավինելով ու սատարելով ի զորու ենք շենացնել մեր կյանքը հայրենիքում ու սփյուռքում, պաշտպանել մեր սահմանները, ազգային արդար իրավունքները, հզորացնել Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը: Հայրենիքի արժանավոր զավակ դաստիարակելու, պետության քաղաքացի կրթելու առաջին հանգրվանը ընտանիքն է: Ընտանիքում է կերտվում ազգի ապագան, դրվում հիմերը հզոր պետության: Ընտանիքի գորովաշատ միջավայրում են մանուկ հոգիներում պտղաբերում Աստծո խոսքի սերմանված հունդերը, սնուցվում հոգևոր-բարոյական արժեքները, բարին ընտրելու աներկյուղ ոգին: Ընտանիքում մատուցված օրինակով կրթվում են միմյանց հանդեպ սերը, վստահությունը և հոգատարությունը: Արդ, նախանձախնդիր մնանք նվիրականությանն ու ամրությանը ընտանիքի: Անխաթար պահպանենք աստվածահաստատ ընտանիք հասկացությունը, նրա սրբությունը, ազգային ավանդույթները, խնամենք ու բարձրացնենք մեր հոգևոր ու ազգային կյանքը և մնանք մշտապես Տիրոջ որդեգրության շնորհի մեջ՝ որպես հավատավոր մեկ ընտանիք, որպես Աստծո սեփական ժողովուրդ: 

Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը կարևորելով ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում՝ 2019 թվականը հռչակում ենք ընտանիքի տարի: Հորդորում ենք եկեղեցական և թեմական մեր կառույցներին և հոգևոր սպասավորներին նախաձեռնել ընտանիքներին ուղղված աջակցության ծրագրեր ու միջոցառումներ, կազմակերպել ուխտագնացություններ մայր հայրենիք, Սուրբ Էջմիածին, Տերունական և հայրենական սրբավայրեր՝ զորանալու հավատքով, տոգորվելու հայրենյաց սիրո ջերմությամբ և ազգի ու հայրենիքի զավակը լինելու նվիրական գիտակցությամբ:

Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Աղոթում ենք հիվանդության մահճում գտնվող Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյան Պատրիարքի համար: Փրկչի շնորհների հայցով Մեր ողջույնն ենք հղում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին: Հայրապետական օրհնությամբ ողջունում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Արմեն Սարգսյանին և Վարչապետի պաշտոնակատար տիար Նիկոլ Փաշինյանին: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները՝ մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին: 

Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրը աղոթում և հայցում ենք, որ աշխարհում բազմապատկվեն երկնային շնորհները, մարդիկ առատությամբ պտղաբերեն բարի գործեր, սեր, արդարություն, խաղաղություն, գութ ու ողորմածություն, որոնք դիմադարձում են չարիքներին և ճանապարհ հարթում դեպի լուսավոր գալիքը մարդկության: Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Իր ամենախնամ հոգածության և սիրո մեջ պահի մեր ժողովրդին և պարգևի ուժ ու զորություն՝ կերտելու նոր օրը իր կյանքի և մնալու օրհնյալ, նվիրյալ ընտանիքը Քրիստոսի` հավատարիմ սրտով միշտ փառաբանելու. «Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր»:

Գոհաբանական այս զգացումով աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին ցնծությամբ ավետում ենք՝

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճակատագիրը պատրաստել է անսպասելի հանդիպում... Ո՞վ կհայտնվի քո կյանքում Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ Գրենլանդիան Թրամփի հետ կապ ունեցող ընկերությանը ստիպեց հորատումը հետաձգել մինչև 2027 թվականը Ֆրանսիայի հյուսիսում անտառային հրդեհների պատճառով մոտ 1200 մարդ է տարհանվել Մարոկկոն ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանի պահպանությունը՝ Սեուտա նոր զանգվածային ճեղքման կոչերի պատճառով Որքա՞ն է ձեր կենսաթոշակը կամ նպաստը․ Հայաստանում նոր առցանց հաշվիչ է ստեղծվել (տեսանյութ) Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հեռանում է պաշտոնից․ Թրամփ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Պատմական խավարում Եվրոպայում․ Լուսինը մինչև 2 րոպե 18 վայրկյան ամբողջությամբ ծածկել է Արեգակը Զալցբուրգում գողացել են Մոցարտի 320 ոսկե արձանիկներից 210-ը Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ին Մեծ ուժ քեզ և ընտանիքիդ, ամուր գրկում եմ․ Նեյմարը՝ Մեսսիին 2026-ի օգոստոսը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաշոգը․ նոր ռեկորդի շեմին ենք Բացառիկ տեսանյութ՝ Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է և մահացել Վիրավորական գրառումից հետո՝ «պատիժ»․ խանութի սեփականատերը ճնշում է գործադրել անչափահասի նկատմամբ ԱՄՆ ներգաղթի ծառայությունը մտադիր է աշխատակիցներին ապահովել ձերբակալվածներին էլեկտրահարող ձեռնոցներով Մեսսին հոր մահից հետո գրառում է արելԲնական шղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան «Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել Թբիլիսիից կոշտ ուղերձ Մոսկվային$927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քրիստոբալ» արևադարձային փոթորիկը Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Խոշոր վթար Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» «Առինջ մոլի»-ի տարածքը. «Փաստինֆո» Պուտինը կկանգնեցնի պատերազմը․ Զելենսկին հայտարարել է, որ արդեն ծրագիր ունեն Իրանի հետ պատերազմն ու երաշտը ծանրաբեռնում են Պանամայի ջրանցքը․ նավերն անցման համար սպասում են 10 օր Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից Անձնական տվյալների հրապարակումը՝ նոր «նորմա՞»․ զզվելի կադրերը շարունակում են տարածվել (տեսանյութ) ՌԴ-ն պատրաստ է փոխանակել Ռուսաստանում դատապարտված 224 ուկրաինացու․ Լանտրատովա Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը Կառավարության անդամների երդման տեքստը կփոփոխվի. Մեդվեդևը սպառնացել է հարձակվել (տեսանյութ) Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով» «Բանակում»-ից հայտնի Էմիլ Գալստյանն ու Նելլի Խաչատրյանը որդի են ունեցել «Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին. Պատճառը հայտնի էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան Փաշինյան․ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից այս փուլում բավարար գոհունակություն ունենք1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվիՎրաստանը վառելիք է փոխանցել Աբխազիա՝ պակասը հաղթահարելու համարՄեսսին հուզիչ գրառում է կատարել․ «Ես շատ եմ կարոտելու քեզ»Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվելԱլիևի կոչը՝ Հայաստանին.Պատերազմը կարող է ձգվել մինչև Թրամփի հեռանալը․ ԻրանՀամաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ուկրաինայում աղքատությունը կաճի 2025 թվականինՀՀ տարածքում միջանցք չունի և չի ունենալու․ Կարապետյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին
Ամենադիտված