Սևադա Արզումանյանը` «Արցախ»-ի գլխավոր մարզիչ
Սպորտ
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սևադա Արզումանյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարզչական 15-ամյա գործունեության ընթացքում Սևադա Արզումանյանը գլխավորել է Երևանի «Արարատ» և «Ուլիս» ակումբները, Կապանի «Գանձասարը»: Այսoր Երևանի նախկին «Միկա» մազրադաշտում Արզումանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել թիմի առաջին մարզումը:
2018 թվականի հունիսից թիմը մարզած Ռաֆայել Նազարյանը հեռացել է ակումբից սեփական նախաձեռնությամբ: «Արցախ» ակումբն իր երախտագիտությունն է հայտնում նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին համատեղ աշխատանքի համար` մաղթելով նորանոր հաջողություններ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)