Դավիթ Տոնոյանը ԳՇ պետ Արտակ Դավթյանի և մի շարք բարձրաստիճան զինվորականների հետ այցելել է «Եռաբլուր» (լուսանկարներ)
Հասարակություն
Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին:
Այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկներիհուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ անցկացվել է հոգեհանգստի կարգ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)