Զալցբուրգում գողացել են Մոցարտի 320 ոսկե արձանիկներից 210-ը Մեծ ուժ քեզ և ընտանիքիդ, ամուր գրկում եմ․ Նեյմարը՝ Մեսսիին 2026-ի օգոստոսը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաշոգը․ նոր ռեկորդի շեմին ենք Բացառիկ տեսանյութ՝ Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է և մահացել Վիրավորական գրառումից հետո՝ «պատիժ»․ խանութի սեփականատերը ճնշում է գործադրել անչափահասի նկատմամբ ԱՄՆ ներգաղթի ծառայությունը մտադիր է աշխատակիցներին ապահովել ձերբակալվածներին էլեկտրահարող ձեռնոցներով Մեսսին հոր մահից հետո գրառում է արել Բնական шղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան «Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել Թբիլիսիից կոշտ ուղերձ Մոսկվային $927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քրիստոբալ» արևադարձային փոթորիկը 

Այլևս չի գործում «դաբրո»-ների մերժելի ինստիտուտը. պարզաբանումներ «Արմնյուզ» հեռուստաընկերության վաճառքի կապակցությամբ

Բլոգոսֆերա

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է պարզաբանումներ «Արմնյուզ» հեռուստաընկերության վաճառքի կապակցությամբ.

««Արմնուզ»-ի վաճառքը բուռն քննարկման առարկա դարձավ մեդիայում: Հաշվի առնելով այդ իրադարձության հանդեպ հետաքրքրությունը եւ սոցցանցերի օգտատերերի հարցադրումները Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին , հակիրճ ներկայացնեմ խնդրի իրավական/իրական կողմը:

1.Թվային մուլտիպլեքսում գործելու արտոնագիր ստացած հեռուստառադիոընկերություններն անկախ սեփականության ձեւից (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ) կարող են վաճառվել եւ գնվել, ինչպես եւ ցանկացած բիզնես կամ ծառայություն: 

2.Գործող օրենսդրության համաձայն առուվաճառքի գործարքի մասնակիցները պարտավոր չեն տեղեկացնել այդ մասին ՀՌՀ-ին եւ թույլտվություն ստանալ Հանձնաժողովից:

3. Օրենսդրությունը արգելում է մի շարք անձանց եւ կազմակերպություններին (պատգամավորներ, կառավարության անդամներ, դատավորներ, կուսակցություններ եւ այլն) լինել հեռուստառադիոընկերությունների մասնակիցներ/բաժնետերեր: Այս պարագայում գնորդների մեջ (ըստ գնորդ «քառյակի» հայտարարության) այդպիսի անձիք չկան: ՀՌՀ իրավասություն չունի ստուգել հեռուստատեսության համար վճառված գումարի օրինականությունը: 

4.Ինչպես եւ ցանկացած իրավաբանական անձի դեպքում հեռուստառադիոընկերության գործունեության համար պատասխանատու են, ոչ թե փայատերերը կամ բաժնետերերը, այլ ընկերության տնօրինությունը: 

5. ՀՌՀ-ի որպես կարգավորիչ պետական մարմին մշտադիտարկման, հեռուստառադիոընկերությունների հաշվետվությունների, ստուգումների եւ այլ գործիքների միջոցով ապահովում է հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը, տրված արտոնագրերի պայմաններին եւ մրցույթին ներկայացված զարգացման ծրագրին: Եւ եթե նույն «Արմնուզ»-ը խախտումներ թույլ տա, ապա կենթարկվի օրենքով սահմանված սանկցիաներին, անկախ սեփականատերերի կազմից կամ կազմի փոփոխությունից:

Սա է ամբողջ պատկերը: Հավաստիացնում եմ, որ այլեւս չի գործում «դաբրո»-ների մերժելի ինստիտուտը, ոչ մի իշխանական կառուց նախկինի պես չի որոշում, ում եւ ինչ պայմաններով են տրամադրվում կամ վաճառվում ԹիՎի-ները եւ հաճախականությունները, չեն նշանակվում վերեւից ԹիՎի-ների «ատվեչայները» (կներեք կրիմինալ ժարգոնի համար, բայց ոչ վաղ անցյալում հենց այդպես էլ կոչվում էին հեռուստաալիքի գործունեության պատասխանատուները): Լրատվամիջոցներն այսօր ազատ են իշխանությունների միջամտությունից, իսկ ՀՌՀ-ն գործում է համաձայն օրենքների պահանջների:

Ուստի սոցցանցերում հնչող «ու՞ր է նայում ՀՌՀ-ն», «ՀՌՀ-ն ասելիք չուն՞ի» «վերադարձրեք Արմնյուզի կապուղին ժողովրդին» տիպի բացականչությունները անբովանդակ են, որեւէ առնչություն չունեն օրինականության եւ իրականության հետ:
Եւ գիտե՞ք ինչն է ամենատարորինակը: Որ այդպիսի կոչերը՝ «խլել», «արգելել» «զրկել» «ու՞ր է ասելիքն ու անելիքը» հնչեցնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (նրանք պարտավոր չեն հապապատասխան գիտելիքներ ունենալ), այլ նաեւ իրենք իրենց քաղհասարակության երեւելի դեմքեր, խոսքի ազատության բնագավառում անհերքելի հեղինակություն համարող անձիք, որոնք ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա: Չգիտեմ, ինչո՞վ են նրանք տարբերվում «Ա1+» փակողներից, եւ արդյո՞ք հասկանում են, թե ինչ է ազատությունը, ազատականությունը, ժողովրդավարությունը, օրենքը...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զալցբուրգում գողացել են Մոցարտի 320 ոսկե արձանիկներից 210-ը Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ին Մեծ ուժ քեզ և ընտանիքիդ, ամուր գրկում եմ․ Նեյմարը՝ Մեսսիին 2026-ի օգոստոսը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաշոգը․ նոր ռեկորդի շեմին ենք Բացառիկ տեսանյութ՝ Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է և մահացել Վիրավորական գրառումից հետո՝ «պատիժ»․ խանութի սեփականատերը ճնշում է գործադրել անչափահասի նկատմամբ ԱՄՆ ներգաղթի ծառայությունը մտադիր է աշխատակիցներին ապահովել ձերբակալվածներին էլեկտրահարող ձեռնոցներով Մեսսին հոր մահից հետո գրառում է արելԲնական шղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան «Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել Թբիլիսիից կոշտ ուղերձ Մոսկվային$927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քրիստոբալ» արևադարձային փոթորիկը Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Խոշոր վթար Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» «Առինջ մոլի»-ի տարածքը. «Փաստինֆո» Պուտինը կկանգնեցնի պատերազմը․ Զելենսկին հայտարարել է, որ արդեն ծրագիր ունեն Իրանի հետ պատերազմն ու երաշտը ծանրաբեռնում են Պանամայի ջրանցքը․ նավերն անցման համար սպասում են 10 օր Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից Անձնական տվյալների հրապարակումը՝ նոր «նորմա՞»․ զզվելի կադրերը շարունակում են տարածվել (տեսանյութ) ՌԴ-ն պատրաստ է փոխանակել Ռուսաստանում դատապարտված 224 ուկրաինացու․ Լանտրատովա Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը Կառավարության անդամների երդման տեքստը կփոփոխվի. Մեդվեդևը սպառնացել է հարձակվել (տեսանյութ) Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով» «Բանակում»-ից հայտնի Էմիլ Գալստյանն ու Նելլի Խաչատրյանը որդի են ունեցել «Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին. Պատճառը հայտնի էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան Փաշինյան․ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից այս փուլում բավարար գոհունակություն ունենք1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվիՎրաստանը վառելիք է փոխանցել Աբխազիա՝ պակասը հաղթահարելու համարՄեսսին հուզիչ գրառում է կատարել․ «Ես շատ եմ կարոտելու քեզ»Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվելԱլիևի կոչը՝ Հայաստանին.Պատերազմը կարող է ձգվել մինչև Թրամփի հեռանալը․ ԻրանՀամաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ուկրաինայում աղքատությունը կաճի 2025 թվականինՀՀ տարածքում միջանցք չունի և չի ունենալու․ Կարապետյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին Եթե հայկական ծիրանը նկարում են Էյֆելյան աշտարակի մոտ, չի նշանակում, որ այդ ապրանքը մտավ ՖրանսիաԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումԿոլումբիայում երկրաշարժից կնոջը փրկել են 36 ժամ անց Իշխան Սաղաթելյան․ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող էներգակիրների հարցում այլընտրանք լինել Հայաստանի համարԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժը խաթարել է սուրճի արտահանման ճանապարհի երթևեկությունըՈրևէ դատավոր ինչպես իր հորը չի կարող դատել, այնպես էլ՝ հոգևոր հորը, Վեհափառը բոլորիս հոգևոր հայրն էԱլիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասինԱլիևը արել է լուրջ հայտարարություններ, ի՞նչ է անում ՀՀ իշխանությունըReuters. Իրանը և ԱՄՆ-ն չեն համաձայնվել հրադադարի երկարաձգման շուրջ
Ամենադիտված