Մանդատ ստացած պատգամավորներ, հիշեք, որ դուք բռնազավթված իշխանության ներկայացուցիչներ եք, և ձեր պատիժը շատ ավելի վատն է լինելու
Բլոգոսֆերա
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այսօր մանդատ ստացած պատգամավորներ, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ դուք նստելու եք այն նստարաններին, որտեղ ձեզանից առաջ նստող պատգամավորներին Նիկոլը ստիպել է իրենց կամքին հակառակ քվեարկություններով ընտրել վարչապետ և արդյունքում ինքնալուծարվել որպես խորհրդարան․․․
Չէի ցանկակա, որ մի օր էլ դուք՝ արդեն որպես պատգամավոր, ձեր մաշկի վրա զգայիք ճնշումների տակ ձեր կամքին և համոզմունքին դեմ քվեարկելու «բերկրանքը»․․․
Հիշեք, ձեր նախորդներին վախեցնելու համար՝ նրանց անուններով սև լենտեր էին կախում, դագաղներ պատվիրում, զանգահարում անձնական հեռախոսներին և ահաբեկում, հաշվի չառնելով, որ այդ մարդիկ էլ երեխաներ և ծնողներ ունեն․․․.
Հիշեք, պարզապես հիշեք, որ դուք բռնազավթված իշխանության ներկայացուցիչներ եք, և ձեր պատիժը շատ ավելի վատն է լինելու, քանզի ժողովուրդը դուրս գալով էյֆորիայից, ձեր լիդերի սուտ և դեմագոգ խոստումների խաբկանքից, մի օր հաստատ գալու է ձեր հետևից․․․»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել