Աշոտ Սարգսյանը նշանակվել է Արսեն Թորոսյանի խորհրդական
Բլոգոսֆերա
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Աշոտ Սարգսյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական է նշանակվել։ Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Սիրելի ընկերներ, գործընկերներ, լրագրողներ,
Այսօր նշանակվել եմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական: Պատրաստ եմ լսելու Հայաստանի բոլոր հիվանդանոցներին վերաբերող բողոքները և առաջարկությունները:
12 տարի աշխատելով պետական առողջապահական գործակալության վերահսկողության բաժնում՝ ներսից տիրապետում եմ իրավիճակին, բայց պետք է նաև ձեր օգնությունը համակարգն ավելի հասանելի ու հանրամատչելի դարձնելու համար:
Հուսով եմ կունենանք թափանցիկ, բաց, ընկերական համագործակցություն»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)