Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը 0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը «Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլար Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան Մարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում «Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար «Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում Պուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ 54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակ Ինչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն է Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 

«Կոտայքի մարզպետը կոմպետենտ չէ և չի տիրապետում պաշտոնական լիազորություններին»

Բլոգոսֆերա

Գուրգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կոտայքի մարզպետը կոմպետենտ չէ և չի տիրապետում պաշտոնական լիազորություններին

Քիչ չեն դեպքերն անգամ նոր Հայաստանում, երբ պաշտոնյան իր էությամբ ոչ միայն չի համապատասխանում իր դիրքին, այլև բոլորովին չի տիրապետում իր բուն գործառույթներին և լիազորությունների շրջանակին: Ասվածի մեջ ամբողջությամբ տեղավորվում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ում անվան շուրջ ծավալված բազմաթիվ սկանդալային պատմությունները շարունակվում են, ինչի կապակցությամբ էլ մարզպետը ցայտոտնի մեջ է հայտնվել և չգիտի ինչպես դրսևորել իրեն, որպեսզի ինքնահաստատվի: Սխալը սխալի հետևից կրկնելով չի գիտակցում մի պարզ իրողություն, որ դա ուղիղ ճանապարհ է դեպի պաշտոնանկություն: Այդ սխալների արդյունքում այսօր մարզում դժգոհությունների ալիք է հասունացել, ինչը հանգել է ընդհուպ մինչև մարզպետի հրաժարականի պահանջին: Չարենցավանի դպրոցի տնօրենի ընտրությունից սկսած, Նորգեղի համայնքի գյուղապետի ընտրությամբ ավարտված, բնակիչները դժգոհում են մարզպետի խտրական մոտեցումից և չեն ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ մարզպետը, սպառնալիքի տակ փորձում է ազատվել նախկին պաշտոնյաներից, դրանց փոխարեն փորձելով նշանակել յուրայիններին՝ ծանոթ-բարեկամներին:
Մարզպետի անգրագիտությունն ու ոչ կոմպետենտ լինելու հանգամանքը օրեր առաջ վերստին անգամ հաստատվեց, երբ նա, լրատվականներից մեկին տրված հարցազրույցի ժամանակ, ասել էր, թե Ծաղկաձորի ճոպանուղին պետք է մասնավորից վերցվի ու պետականացվի: Նախ ի գիտություն մարզպետի պետք է նշենք, որ նման անհոդաբաշխ ու անտրամաբանական հայտարարություն անելուց առաջ, նախ սեփական բիզնեսը հանձնելու մասին թող մտածի, նոր մյուսներին անդրադառնա: Երկրորդ, մարզպետը կարծես թե իր լիազորություններն ու կարգավիճակը, շփոթում է «բեսեդկաներում» բամբասող կանանց կարգավիճակի հետ, երբ առանց հիմքերի, զուտ քմահաճույքից ելնելով, արվում է հայտարարություն, որը զուրկ է տրամաբանությունից և իրավական առումով բացարձակ անգրագիտություն է ենթադրում: Երրորդ, եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա Հանրապետության տարածքում գործող բոլոր շահութաբեր և կայացած բիզնեսները պետք է վերցվեն մասնավորից ու հանձնվեն պետությանը, ուղղակի այստեղ մի բաց կա, թե ինչ հիմքով, ինչ իրավական մեխանիզմով դա պետք է արվի, անհասկանալի է, իսկ եթե մարզպետը բռնապետություն կամ սեփական խանություն է պատկերացնում Հայաստանը, որտեղ ով, երբ, ինչ ուզենա անի, ապա չարաչար սխալվում է, դա իրականությունից այն քան հեռու է, որքան Ռոմանոս Պետրոսյանը մարզպետի կոչումից:
Լավ դեռ ինչքան պետք է հանդուրժվի այս ամբիցիոզ մարդու ոտնձգություններն ու անպատասխանատու հայտարարությունները, որքան են դեռ նրան ներվելու իր իսկ ձեռամբ արված կոպիտ սխալները: Հասկանում եք, Ծաղկաձորի ճոպանուղու բնականոն աշխատանքներն ու առհասարակ դրա սպասարկումը բարձր մակարդակի հասցնելու համար, մեծ ներդրումներ են արվել, տարիներով տքնաջան աշխատանքներ են իրականացվել, որպեսզի ժամանակը գա նաև շահույթ ստացվի այդտեղից, ինչ է նշանակում, դա շահութաբեր բիզնես է, այն պետք է պետականացվի: Պատկերացնում եք չէ աբսուրդի մասշտաբները, Ռոմանոսի մոտ մոլագարություն է նկատվում արդեն, երբ առանց մտածելու, առանց հիմքերի՝ նախանձի, ամբիցիաների ու թերարժեքության բարդույթի պատճառով, գործողություններ է իրականացնում, որը հակասում է բանականությանը, էլ չասենք, որ իր մեջ պարունակում է ռեպրոսիվ տարրեր: Խորհորդ ենք տալիս սթափվել և կայացած բիզնեսը պետական մակարդակով խլելու գաղափարը գլխից հանել, դա ոչ մի կերպ ընդունելի չի, դպրոցական աշակերտին հատուկ վարքագիծը սազական չէ մարզպետին, դա լուրջ և չափազանց պատասխանատու պաշտոն է, որին ցավոք Ռոմանոսը մատների արանքով է նայում և փորձում է այդ պաշտոնից բխող լիազորությունները ծառայեցնել սեփական ու իր շրջապատի շահերի համար: Սթափվեք քանի դեռ շատ ուշ չի, եթե չեք կարողանում ղեկավարել մարզը, լավ կանեք հեռանաք, հակառակ պարագայում խայտառակ կերպով դա հանրությունը կանի:
Ի դեպ, Ռոմանոսի կերպարի մասին ամբողջական պատկեր ձևավորելու համար, ուզում եմ հիշեցնել, որ օրերս մամուլում մի տեղեկատվություն էր տարածվել, որ հարազատ մայրն անգամ չէր գնացել ընտրությայն և չէր քվեարկել որդու օգտին, հետևությունները կարծում եմ ակնհայտ են:

Հ.Գ. Իմիջայլոց ցանկանում եմ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյքերի գվարդիային տեղեկացնել, որ ճոպանուղու թեման չէ նման հրապարակումների պատճառը, այլ Կոտայքի մարզում հասունացած հանրային դժգոհության ալիքն ու հավելենք, որ այդ ինֆորմացիան՝ մոր սեփական որդուն չսատարելու, շատ ավելի վաղ էր հրապարակվել, քան Ծախկաձորի ճոպանուղու թեման, այնքան անգրագետ եք, որ անգամ դա չեք հասկացել և մեղադրել եք մարդկանց, ովքեր կապ չունեն դրա հետ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին
Ամենադիտված