Եթե չի զղջում իր արարքի համար, էլ ո՞նց պիտի ազատ արձակվի
Բլոգոսֆերա
Արեն Ապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դատելով Ենոքյանի գործի մասին վերջին օրերին ծավալված ֆեյսբուքյան գրառումներից նկատեցի, որ մարդիկ հաճախ շփոթում են արդարացումը և ներումը:
Ուրեմն, սիրելիներս, մարդուն կարելի է ազատել, եթե նա կամ արդարացվում է դատարանի որոշմամբ, կամ նրան ներում է շնորհում երկրի ղեկավարը:
Արդարացումը տեղի է ունենում, եթե բացահայտվում են նոր փաստեր, որոնք ապացուցում են անձի անմեղությունը: Օրինակ, պարզվում է, որ տվյալ մարդը չի գործել այդ հանցագործությունը: Կա՞ն արդյոք այդպիսի նոր հանգամանքներ Ենոքյանի գործում: Ոչ:
Ներումը շնորհվում է ՄԵՂԱՎՈՐ, իր մեղավորությունը ընդունած և ԶՂՋԱՑՈՂ հանցագործին: Դա նորմալ պրակտիկա է շատ երկրներում և նաև մեր մոտ: Զղջում է արդյոք Ենոքյանը իր արարքի համար: Ոչ:
Բա էլ ո՞նց պիտի ազատ արձակվի»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)