ՌԴ-ն պատրաստ է փոխանակել Ռուսաստանում դատապարտված 224 ուկրաինացու․ Լանտրատովա Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը Կառավարության անդամների երդման տեքստը կփոփոխվի. Մեդվեդևը սպառնացել է հարձակվել (տեսանյութ) Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով» «Բանակում»-ից հայտնի Էմիլ Գալստյանն ու Դիանա Խաչատրյանը որդի են ունեցել «Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին. Պատճառը հայտնի է Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան Փաշինյան․ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից այս փուլում բավարար գոհունակություն ունենք 1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ 

Հայաստանում չի կարող լինել Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն․ Կարեն Ճշմարիտյան

Բլոգոսֆերա

Հայաստանում չէր կարող, և տեսանելի ապագայում չի կարող լինել «Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը․

«Նշված դիրքորոշումը բազմաթիվ ու բազմատեսակ մասնագիտական հիմնավորումներ ունի` գյուղատնտեսության ոլորտի տարածաշրջանային մրցունակության ապահովմանն անհրաժեշտ առանձնահատկություններից սկսած մինչև սոցիալական ու տարաբնակեցման քաղաքականություն: Դրանց կարելի է ավելացնել նաև միավորվող կառույցների ճյուղային ու ֆունկցիոնալ ուղղվածությունների խիստ տարբերակվածությունը, սակայն շատ չծանրաբեռնելու նպատակով անդրադառնանք մեկ այլ կարևորագույն խնդրին`
ոլորտների զարգացման քաղաքականություններին և կառավարման փիլիսոփայությանը:

Այս առումով` գյուղատնտեսության զարգացման քաղաքականությունը ի սկզբանե հակադրված է տնտեսական զարգացման նախարարության գործառույթներում ընդգրկված երկու տասնյակից ավելի ոլորտների զարգացման քաղաքականությունների հետ: 

Առաջին մոտեցմամբ, անշուշտ` նպատակները արտաքինից նույնանման են և փոխլրացնող, սակայն գյուղատնտեսության ոլորտի զարգացման քաղաքականության մեջ ընդգրկված միջոցների և մեթոդների ամբողջությունը հակասության մեջ է «Տնտեսական զարգացման» նախարարության գործառույթների մեջ ընդգրկված մնացած ճյուղերի և ենթաճյուղերի զարգացմանն անհրաժեշտ միջոցների և մեթոդների ամբողջության հետ: 
Ավելի պարզ` գյուղատնտեսության զարգացման քաղաքականությունը, հատկապես ճյուղի մրցունակության բարձրացման և ներառված փաստացի սոցիալական կշռի ապահովման իմաստով` դեռևս խիստ պահպանողական պետք է լինի:

Այն անմիջականորեն հիմնված է մշտական պետական «հոգածության» վրա, և չի կարող գոյություն ունենալ առանց պետական ռեսուրսների ներգրավման ( ապահովագրություն, սուբսիդիաներ, լրավճարներ, փոխհատուցումներ, և այլն ), պետական խորհրդատվական գործունեության իրականացման և անընդհատ տեղական և միջազգային տեխնիկական աջակցության: Եթե վերը նշված այլ ճյուղերի և ենթաճյուղերի, ոլորտների դեպքում բավարար են պայմանների ստեղծման, կարգավորման, խթանման և խրախուսման մեթոդներն ու միջոցները, այսինքն` առավել ազատական մոտեցումը, ապա` գյուղատնտեսության պարագայում առանց պահպանողական մոտեցման անհնարին է քաղաքականության լիարժեք իրականացումը: 
Իսկ մեկ կառավարման մարմնի մեջ երկակի, կամ` իրար հակասող ( լիբերալ և կոնսերվատիվ կառավարման մոդելների ) փիլիսոփայության կիրառումը. 
- տեսական առումով` սխալ է; 
- գործնական առումով` անարդյունավետ;
- ծանրաբեռնվածության առումով` անիրագործելի:

Անընդունելի է նաև էներգետիկ ոլորտի ներառումը «Տնտեսական զարգացման նախարարության» մեջ: 
Էներգետիկան դասական ենթակառուցվածքային ոլորտ է, և չի կարող ընդգրկվել իրական հատվածի համար պատասխանատու ֆունկցիոնալ կառույցում: Այս դեպքում էլ առկա է շահերի կոնֆլիկտ, որը կառավարման տեսության առումով` արդյունավետության ապահովման լուրջ խոչընդոտ է:

Ընդսմին` 
«Տնտեսական զարգացման նախարարություն»,
«Գյուղատնտեսության նախարարություն»,
«Ենթակառուցվածքների զարգացման նախարարություն», կամ` «Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն» ( ներառելով` էներգետիկան, կապը, տրանսպորտը, ջրային համակարգը, քաղաքաշինությունը, և այլն ):

Խնդրահարույց կարող է լինել նաև`

«Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության» նախարարությունը

Այսպիսի դիրքորոշման բազմապիսի, բազմաբնույթ տեսական և գործնական այլ հիմնավորումներով չծանրաբեռնելու նպատակով դիտարկենք մեկ այլ առանցքային հարց` զուտ հասկացության տեսանկյունից:
Առաջարկված նմանատիպ կառույցների ստեղծման մոտեցման հիմքում սովորաբար ընկած է լինում «Բարձր տեխնոլոգիա», «Տեղեկատվական տեխնոլոգիա», «Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիա» և «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունների շփոթումը, երբեմն` նույնացումը, աղճատումը, խեղաթյուրումը նույնիսկ միջազգային կազմակերպությունների հարթակներում: Սա զուտ հայաստանյան երևույթ չէ:
Առանձնակի շփոթություն է առաջացնում «Բարձր տեխնոլոգիա» հասկացությունը: Բանն այն է, որ «Բարձր տեխնոլոգիա» հասկացության բառարանային մեկնաբանությամբ կիրառումը աղճատում է այդ հասկացությունը, սահմանափակում է այն, և հասցնում` տեխնոլոգիական լուծումների մեջ զուտ համակարգչային, մաթեմատիկական, կամ էլեկտրոնային առաջավոր սարքավորումների կիրառմանը:

Այնինչ, իրականում և առավել խորքային դիտարկման դեպքում ակնհայտ է դառնում, որ այն շատ ավելի ընդգրկուն է, և ուղղակիորեն, անքակտելիորեն կապված է ոչ միայն մաթեմատիկայի, կամ հաշվողական տեխնոլոգիաների, այլ միահյուսված է բոլոր գիտությունների, և առանձնապես բնական գիտությունների հետ` քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա և այլն: Այդ առումով այն անբաժանելիորեն կապված է «Ինովացիոն քաղաքականության» հետ, որը ընդգրկում է մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտները: Իսկ վերջինս` «ինովացիոն քաղաքականության» մշակումը, ներդրումը և իրագործումը ուղղակի «Տնտեսական զարգացման» նախարարության խնդիրն է, և այլ տեղ լինել չի կարող: Այն ֆունկցիոնալ գործառույթ է, և չի կարող սահմանափակվել միայն պաշտպանական նպատակներով կիրառմամբ: Դրա համար այնտեղ ստեղծված են բոլոր ստորաբաժանումներն ու ենթակա օժանդակող գերատեսչությունները` ստանդարտացման, չափագիտության, մտավոր սեփականության պաշտպանության և այլն:

Ընդսմին`
Պաշտպանության նախարարության մեջ` «Ռազմարդյունաբերության կոմիտե», իսկ կառավարությունում` «Ռազմարդյունաբերության խորհուրդ»:

Տնտեսական զարգացման նախարարության մեջ`
« Տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտե»,
«Ինովացիոն զարգացման կոմիտե»:

Հ. Գ. Մշակույթի և Սփյուռքի մասով թերևս շատ է քննարկվում, իսկ այս մասը կարծես տեսադաշտից դուրս էր մնացել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ-ն պատրաստ է փոխանակել Ռուսաստանում դատապարտված 224 ուկրաինացու․ Լանտրատովա Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը Կառավարության անդամների երդման տեքստը կփոփոխվի. Մեդվեդևը սպառնացել է հարձակվել (տեսանյութ) Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով» «Բանակում»-ից հայտնի Էմիլ Գալստյանն ու Դիանա Խաչատրյանը որդի են ունեցել «Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին. Պատճառը հայտնի էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան Փաշինյան․ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից այս փուլում բավարար գոհունակություն ունենք1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվիՎրաստանը վառելիք է փոխանցել Աբխազիա՝ պակասը հաղթահարելու համարՄեսսին հուզիչ գրառում է կատարել․ «Ես շատ եմ կարոտելու քեզ»Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվելԱլիևի կոչը՝ Հայաստանին.Պատերազմը կարող է ձգվել մինչև Թրամփի հեռանալը․ ԻրանՀամաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ուկրաինայում աղքատությունը կաճի 2025 թվականինՀՀ տարածքում միջանցք չունի և չի ունենալու․ Կարապետյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին Եթե հայկական ծիրանը նկարում են Էյֆելյան աշտարակի մոտ, չի նշանակում, որ այդ ապրանքը մտավ ՖրանսիաԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումԿոլումբիայում երկրաշարժից կնոջը փրկել են 36 ժամ անց Իշխան Սաղաթելյան․ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող էներգակիրների հարցում այլընտրանք լինել Հայաստանի համարԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժը խաթարել է սուրճի արտահանման ճանապարհի երթևեկությունըՈրևէ դատավոր ինչպես իր հորը չի կարող դատել, այնպես էլ՝ հոգևոր հորը, Վեհափառը բոլորիս հոգևոր հայրն էԱլիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասինԱլիևը արել է լուրջ հայտարարություններ, ի՞նչ է անում ՀՀ իշխանությունըReuters. Իրանը և ԱՄՆ-ն չեն համաձայնվել հրադադարի երկարաձգման շուրջԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԲագրատ արք. Գալստանյանի հուզիչ գրառումը՝ հոր մահվան կապակցությամբԿիևը ՆԱՏՕ-ից խնդրել է ստորջրյա ականազերծման սարքավորումներ և անօդաչու սարքերԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է երկու հազարըԱբովյան․ քաղաքական հետապնդումները կարող են հասնել յուրաքանչյուրի տունԲալիում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 ուղևոր տեղափոխող լաստանավումԵկեղեցու ներքին գործերը աշխարհիկ մարդու գործը չէ. Ֆարմանյանը՝ ՔՊ-ականին«Դու յուրային չես»․ Հայկ Ֆարմանյանը պնդում է՝ ՊԵԿ-ից իրեն հեռացրել են քաղաքական հայացքների պատճառովԱՄՆ-ն կասկածում է, որ կկարողանա պաշտպանել իր ռազմաբազաները Իրանի հարձակումիցԿալանավայրերում 25 քմ-ի վրա տեղավորվում է 8 անձ, սա խոշտանգում չէ՞, իհարկե խոշտանգում է. Գասպարյան Եթե մի օր մի հրաշքով գաք իշխանության, Մնացական Մարտիրոսյանը շարունակելու ա մնալ հպարտ դատավորՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակովԱլիևը չի հրաժարվում «կապիտուլյացիա» ձևակերպումից․ «Սա պարզապես իրականություն է»AP. ԱՄՆ ներգաղթի աշխատակիցներին կտրամադրվեն էլեկտրաշոկային ձեռնոցներԲանակի նոր համազգեստը դեռ չի հասել բոլոր զինծառայողներին․ ՊՆ-ն ժամկետ չի հայտնումՏարադրամի փոխարժեքն այսօր․ որքան են դոլարի և եվրոյի արժեքները«Ձյունիկ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ խախտումներ են արձանագրվելԷրդողան. Մեքքայի համաձայնագիրը որևէ երկրի դեմ ուղղված չէԵղանակի կանխատեսումը օգոստոսի 12-17-ըՊակիստանը հույսը դնում է Պուտինի այցի վրա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 2027 թվականի գագաթնաժողովինԵղոյան․ Ադրբեջանից գազի կամ էլեկտրաէներգիայի ներմուծումը չի բացառվում
Ամենադիտված