Անվանական բաճկոն կրող պատգամավորը համեմատվում է ԱԱԾ պետի հետ
Բլոգոսֆերա
Ֆեյսբուքի օգտատեր Զոհրաբ Եգանյանն իր էջում գրել է․
«ԱԺ պատգամավորն ասում է, որ կրում է մի համազգեստ, որից կրում է նաև ուժային կառույցներից մեկի ղեկավարը, մասնավորապես, որքան հասկանում եմ, համեմատվում է ԱԱԾ պետի հետ, իհարկե հասկանում եմ, որ շատերը կարող են ձգտել նմանվել ուժային կառույցների ղեկավարներին, որոնց ռեյտինգը բարձր է շատ, բայց տղեք ջան հիշեք, որ հատկապես Վանեցյանն ու մյուս ուժային ղեկավարներն օրենքով ունեն իրավունք կրելու զինվորական համազգեստ, ունեն զինվորական կոչումներ և այլն, իսկ պատգավորը պետք է լինի իր տեղում, այն է` օրենսդրական աշխատանքը։
Ընդհանրապես` առանց նեղսրտվելու, եկեք ամեն մեկս վերմակը ձգենք մեր «գյորա» ու մնանք մեր տեղում, վերջիվերջո` շատերը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու։ Ներող կլինեք` չդիմացա։ Բարի շաբաթվա վերջ»։
Հիշեցնենք, որ համացանցում լայնորեն քննարկվում է նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի անվանական բաճկոնը։
Այդ բաճկոնից կրում են նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել