Մխիթարյանը 12 տարի առաջ այս օրը նշեց նորամուտը հավաքականի կազմում
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 12 տարի առաջ այս օրը տոնեց իր նորամուտը ազգային ընտրանու կազմում:
2007 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ընտրանին Լոս Անջելեսում ընկերական խաղում մրցեց Պանամայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Երկրորդ կեսին փոխարինման մտավ այդ ժամանակ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալ»-ում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագը հավաքականի կազմում մասնակցել է 80 խաղի և այժմ ընտրանու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է 26 գոլով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)