Ի՞նչ քայլեր եք անելու սուպերվարչապետական համակարգը փոխելու համար. Մարուքյանը՝ Միրզոյանին
Քաղաքական
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Արարատ Միրզոյանին հարցրեց, թե Աժ նախագահ ընտրվելու դեպքում պատրա՞ստ է սուպերվարչապետական համակարգը փոխելու համար միտված քայլեր անել և ԱԺ-ի քայլերին աջակցել: Հարցին ի պատասխան՝ Միրզոյանն ասաց.
«Մենք բազմիցս առիթ ենք ունեցել քննարկել այս հարցը և մեր դժգոհություն արտահայտել որոշ կարգավորումների վերաբերյալ, ես նորից պետք է ասեմ՝ մենք բաց ենք բոլոր քննարկումների համար, անշուշտ, մենք ելնում ենք այն համնագամանքից, որ որոշակի բաներ նաև անձերով են պայմանավորված, և այն անձերը, ովքեր ի չարս կարող էին օգտագործել նախկինում, այժմ ի բարօրություն մեր ժողովրդի կգործեն, բայց մենք չպետք է սահմանափակվենք անձերի առկայությամբ, համապատասխան և պետք է ստեղծենք անհրաժեշտ իրավական մեխանիզմները»:
Մարուքյանին այդքան էլ չբավարարեց Միրզոյանի պատասխանը: Նա նշեց, որ հարցին ընդհանրական պատասխան տրվեց:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)