ԱԺ նախագահի տեղակալների ընտրությունը կկայանա հունվարի 15-ին
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունը տեղի կունենա հունվարի 15-ին: Այսպիսի որոշում կայացվեց հունվարի 14-ին տեղի ունեցած Ազգային ժողովի առաջին նիստի ավարտին:
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ. «Իմքայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «ԼուսավորՀայաստան» կուսակցություն: ԱԺ 2 փոխնախագահներին առաջադրում է մեծամասնություն ունեցող խմբակցությունը, իսկ 3-րդ փոխնախագահիպաշտոնը Սահմանադրության համաձայն տրվում է ԱԺ ընդդիմադիրխմբակցություններից որևէ մեկին: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուին պաշտպանելու մասին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)