TAROM ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա
Հասարակություն
Միջազգային ավիաընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայկական ավիափոխադրումների շուկայի նկատմամբ: Հայկական շուկա է մուտք գործում ռումինական TAROM ավիաընկերությունը: Հունվարի 18-ին տեղի կունենա հայկական շուկա ավիաընկերության նորամուտի շնորհանդեսը:
Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներ, ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության ներկայացուցիչներ, ինչպես նաև իրենց մասնակցությունը կցուցաբերեն մոտ 80 ավիագործակալությունների ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի