Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան Մարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում «Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար «Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում Պուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ 54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակ Ինչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն է Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ Տիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշը Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին Հունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուց 

25-ամյա ծննդկանի առեղծվածային մահը. Արմավիրի և «Աստղիկ» ԲԿ-ներից իրարամերժ պատասխաններ են տալիս

Հասարակություն

Արմավիրի ԲԿ-ում դեկտեմբերի 27-ին կեսարյան հատումից հետո ինքնազգացողության կտրուկ վատացումից հետո «Աստղիկ» ԲԿ տեղափոխված, այնուհետև մահացած 25-ամյա ծննդկանի՝ Սուսաննա Ոսկանյանի դեպքի մասով իրարամերժ պատասխաններ են հնչում բժշկական երկու կենտրոններից:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Արմավիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարեն Անտոնյանի և «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանի հետ: 

Արմավիրի ԲԿ-ի բժիշկը մեզ հետ զրույցում նախ մանրամասնեց, որ ծննդկանի ինքնազգացողության կտրուկ վատանալու պատճառը քնից անսպասելի «վեր թռչելն» է եղել, դրանից նա վատացել է՝  շուրթերը կապտել են, լացել է, ճչացել ու սկսել է շնչահեղձ լինել. «Գիշերով  դեպք էին բերել հիվանդանոց, նրանց հարազատները գոռում էին, իրարանցում էին առաջացրել, դրանից մեր ծննդկանը վեր թռավ ու շոկային վիճակում հայտնվեց, բղավում էր՝ ասելով, թե եկել են իրեն սպանելու: Այնուհետև ես հիվանդին պարզ գիտակցությամբ և կայուն ճնշումով հասցրել եմ «Աստղիկ» հիվանդանոց, այնտեղի բժիշկներին էլ որ հարցնեք՝ կասեն ձեզ»:

«Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը, սակայն, ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեց, որ իրականում ծննդկանին ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակում են հասցրել իրենց ԲԿ, որից մի քանի ժամ անց 25-ամյա Սուսաննան մահացել է:

«Դե հիմա, Արմավիրի ԲԿ-ից կարող են ասել՝ իր ոտքով է եկել, լավ վիճակում է եկել, կամ այլ բաներ, բայց փաստն այն է, որ ծննդկանին ծայրահեղ վիճակում ենք ընդունել: Աշխարհում ընդունված բան է՝ եթե հիվանդին վիրահատությունից հետո առաջին 24 ժամվա ընթացքում տեղափոխում են այլ հիվանդանոց՝ վիճակի կտրուկ վատացման պատճառով, մանավանդ ծննդկանի, որը մահանում է, ուրեմն եղել է անլուծելի ինչ-որ բան, որը անհնարին է իմանալ մինչև դատաբժշկական փորձաքննության ավարտը»,-մանրամասնեց «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը, հավելելով, որ բավականին ծանր են տարել ծննդկանի մահվան դեպքը, քանի որ անզոր են եղել որևէ բան անել: 

Երկու ԲԿ-ների ներկայացուցիչներն էլ դժվարանում են ասել, թե ինչն է եղել ծննդկանի մահվան պատճառը, ավելին՝ Արմավիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարեն Անտոնյանը մեզ վստահեցրեց, որ ոչ մի արնահոսություն էլ չի ունեցել ծննդկանը, մինչդեռ հիվանդի հարազատները նշում են, որ բժիշկներն իրենց փոխանցել են, որ հիվանդի մոտ առկա է թոքերի այտուց և ներքին արնահոսություն:

«Կեսարյան հատման ժամանակ նորմալ է, երբ ծննդկանը արյուն է կորցնում, սովորաբար 700 գ կորցնում է, Սուսաննան 1200 գրամ է կորցրել, ինչ իր պարագայում (վարիկոզ՝ լայնացած անոթներ է ունեցել) կրկին նորմալ է: Նրա հարազատները մեզ հետ են եղել, նման բան չի եղել: Բոլորիս համար անհայտ է, թե ինչից ինչ առաջացավ, սպասենք դատաբժշկական փորձաքննության պատասխաններին, դա մեզ էլ է պետք»,-ասաց Արմավիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարեն Անտոնյանը: 

Հիշեցնենք, որ ԼՈՒՐԵՐ.com-ը նաև զրուցել էր 25-ամյա մահացած ծննդկանի հարազատների հետ, ովքեր մեզ որոշ մանրամասներ էին հայտնել: 

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալների
Ամենադիտված